Երեքշաբթի, 12 օգոստոսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +22 °C

«Դե բռնվեք. բոլոր կեղծիքները բացահայտելու ենք»․ Ռուբեն Մելիքյան

«Դե բռնվեք. բոլոր կեղծիքները բացահայտելու ենք»․ Ռուբեն Մելիքյան
198
Այսօր, 15:48

Փաստաբան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան եթերում անդրադարձել է «Սրբազան պայքար»-ի անդամներին ներկայացված մեղադրանքներին՝ գրելով հետևյալը. «Բագրատ Սրբազանի դեմ կարված խայտառակ գործի խայտառակ դրվագները. Տիգրան Գալստյանի անտեսված ալիբին»:

«Գործում դրել են ձայնագրության արձանագրություն, մեջը մարդիկ զրուցում են։ Մարտին ինչ-որ օր զրուցել են ժամը 20։40-ից մինչև 23։17։ Նկարագրված է, որ զրույցին մասնակցել է 7 հոգի։ 15 էջ զրույց է արձանագրված։ Այդ զրույցի մեջ ոչ մի կրիմինալ բան չկա, կա որոշակի քաղաքական ակցիաների պլանավորում։ Այդ 7 հոգուց 6-ը խոսում են։ 7 հոգու մեջ նշված է նաև իմ պաշտպանյալի՝ Տիգրան Գալստյանի անունը, բայց նա մի բառ չի ասում։

Երբ իմ պաշտպանյալի հետ խոսեցի, նա ասաց, որ ծանոթ չի, չի եղել հանդիպմանը։

Երբ որ նախաքննությունն ավարտվեց, նյութերի մեջ ման էի գալիս տեսագրություններ կամ լուսանկարներ, որ այս մարդը՝ իմ պաշտպանյալը ներս մտավ։ Բայց ոչ մի նման բան չգտա։

Մեր փաստարկներին դատավորը՝ Լուսինե Աբգարյանը ոչ մի բան չի պատասխանել, միայն ընդհանուր ձևակերպումներ»,- հայտնել է Մելիքյանը՝ ընդգծելով․ «Այս մարդու վրա շառ են անում։ Այսքան ժամանակ մեր բերանը փակել էին, դե հիմա բռնվեք։ Բոլոր կեղծիքները բացահայտելու ենք»։

Աղբյուրը`   Ռուբեն Մելիքյան