Երեքշաբթի, 12 օգոստոսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +22 °C

«Կարապենյանի վերաբերյալ ՀՀ վարչապետի հայտարարություններն ամբողջովին խախտում են ՀՀ Սահմանադրությունը»․ Ռոբերտ Ամստերդամ

«Կարապենյանի վերաբերյալ ՀՀ վարչապետի հայտարարություններն ամբողջովին խախտում են ՀՀ Սահմանադրությունը»․ Ռոբերտ Ամստերդամ
139
Այսօր, 19:12

«Սամվել Կարապենյանի վերաբերյալ ՀՀ վարչապետի հայտարարությունները ամբողջովին խախտում են Հայաստանի Սահմանադրությունը»,- այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում նշեց հայտնի իրավաբան, մարդու իրավունքների միջազգային պաշտպան Ռոբերտ Ամստերդամը։

«Գործադիր մարմնի, դատական իշխանության և քննչական մարմինների միջև պետք է տարանջատում լինի։ Քննիչները չպետք է գործեն քաղաքական իշխանության թելադրանքով։ Այս բոլոր գծերը Հայաստանում պղտորվել են։ Ըստ Եվրոպական կոնվենցիայի՝ դա անընդունելի է։ Ժամանակն է, որ կառավարությունն արթնանա և հասկանա, թե դա ինչ տպավորություն է թողնում»,- ընդգծեց իրավապաշտպանը։

Նա նաև հավելեց, որ եթե ՀՀ կառավարությունն իրենց ականջալուր չլինի, ապա կան միջազգային կազմակերպություններ, օտարերկրյա կառավարություններ, և Հայաստանն ունի հզոր Սփյուռք, և իրենք մտադիր են աշխատել նրանց հետ։

Իրավապաշտպանի գնահատմամբ՝ Եկեղեցին հասարակությունից բաժանելու փորձերը երբեք հաջողությամբ չեն ավարտվի։ Նրա խոսքով՝ Եկեղեցու նկատմամբ հարձակումը հիմարություն է այն պարագայում, երբ բնակչության 93%-ը հավատացյալներ են։

«Կարապենյանի վերաբերյալ ՀՀ վարչապետի հայտարարություններն ամբողջովին խախտում են ՀՀ Սահմանադրությունը»․ Ռոբերտ Ամստերդամ