Չորեքշաբթի, 13 օգոստոսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +21 °C

«Վաշինգթոնում կնքված փաստաթուղթն առաջին հերթին ապտակ է Ռուսաստանին»․ Վազգեն Սաղաթելյան

«Վաշինգթոնում կնքված փաստաթուղթն առաջին հերթին ապտակ է Ռուսաստանին»․ Վազգեն Սաղաթելյան
106
Երեկ, 19:42

«Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակ Վազգեն Սաղաթելյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ակնհայտ ա, որ Վաշինգթոնում կնքված փաստաթուղթը (անկախ դրա բովանդակությունից, երաշխիքների բացակայությունից ու մշուշոտ հեռանկարներից) առաջին հերթին ապտակ ա Ռուսաստանին, իբրև երբեմնի գերտերության: Սա նույնն ա, թե Գվատեմալայի ու Հոնդուրասի մեջ ծագած տարածքային կոնֆլիկտը լուծում ստանար Մոսկվայում:
Անշուշտ, սա հարված ա ՌԴ հեղինակությանը, որն ինքը շատ լավ գիտակցում ա ու գիտակցաբար ընդունում այն, չունենալով հավանաբար բավականաչափ ռեսուրս պայքարելու այդ թվում «հայկական ֆրոնտում»: Մեզ համար ցավալի հետևանքն այն ա (կրկին, կողմ դնելով փաստացի նսեմացնող փաստաթուղթը), որ այս փուլում Ռուսաստանը չկարողանալով ուժային դիրքերից պայքարել սեփական շահերի համար մեր ռեգիոնում, հավանաբար անցնելու ա այլ՝ օրինակ՝ տնտեսական մեթոդների, Հայաստանն իր ազդեցության գոտի վերադարձնելու համար: Ակնհայտ ա, որ էս էժան «Թրամփը խաղաղության նախագահն է» շոուի համար ԱՄՆ-ն թեկուզև պատրաստ ա որոշակի գումար ծախսել, բայց ոչ այնքան, որքանի կարող է խնդիր ստեղծել մեզ համար Ռուսաստանը: Բավական է միայն թանկացնել գազը, որպեսզի մեր ողջ տնտեսությունը լինի ստյոպիկսաֆարյան: Չտրամադրել հումք Մեծամորին, որպեսզի մեր էներգետիկ համակարգը լինի ստյոպիկսաֆարյան: Խոչընդոտել արտահանմանը, որպեսզի մեր ողջ արտադրությունը լինի ստյոպիկսաֆարյան: Թանկացնել կամ չմատակարարել հացահատիկ (որի 90% ՌԴ-ից է), որպեսզի հենց ստյոպիկն ինքը լինի առավել ստյոպիկսաֆարյան: Էլ չեմ ասում որ կարող է խոչընդոտներ ստեղծել արտագնա աշխատողների, ռուսաստանաբնակ միլիոնավոր հայերի համար:
Հավանաբար հենց այս գիտակցումն ա ստիպում ռուսներին մտածել, որ, դե «никуда не денутся», բայց հաշվի չի առնում, որ Նիկոլը բացարձակ չի մտածում երկրի մասին, ինքը զբաղված ա բացառապես իր իշխանությունը պահելով ու եթե ԱՄՆ-ն տալու ա մի քանի հարյուր միլիոն, ապա դա կհետաձգի տնտեսական ճգնաժամը, հայկական շահերն էլ ադրբեջանցիներին զիջելը կհետաձգի պատերազմը:
Տենց ինչքան ապրի՝ էնքան իրա խերն ա:
Էս սաղ բազառի տակ մնալու ենք մենք բոլորս ու ցավոք կարծես չկա մի որևէ սցենար, որում մեզ սպասվում ա ինչ-որ լավ բան»։