Չորեքշաբթի, 13 օգոստոսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +21 °C

Դատավորը մերժել է Բաքվում ապօրինաբար կալանավորված Ռուբեն Վարդանյանի փաստաբանի միջնորդությունը

Դատավորը մերժել է Բաքվում ապօրինաբար կալանավորված Ռուբեն Վարդանյանի փաստաբանի միջնորդությունը
116
Երեկ, 20:00

Ադրբեջանում ապօրինաբար կալանաքի տակ պահվող՝ Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի դեմ կեղծ գործերով հարուցված վերջին շինծու դատական նիստին Վարդանյանի փաստաբան Աբրահամ Բերմանը միջնորդություն է ներկայացրել դատաբժշկական լեզվաբանական փորձաքննություն անցկացնելու համար։

Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝ Աբրահամ Բերմանը հայտարարել է, որ «մեղադրական եզրակացության» ռուսերեն թարգմանության մեջ կան մի շարք հակասական կետեր։

Դատավորը, ինչպես և նախկինում բազմիցս, մերժել է միջնորդությունը։

Հաջորդ կեղծ նիստը կկայանա օգոստոսի 19-ին։