«Ադրբեջանցի մաքսավորներն են վերահսկողություն իրականացնելու, հայ մաքսավորները որևէ գործողություն չեն կարողանալու կատարել»․ Ստեփան Դանիելյան
![]() 144 Երեկ, 20:54 Վաշինգթոնում Թրամփի մասնակցությամբ Փաշինյանի և Ալիևի միջև պայանավորվածություն ձեռք բերվեց, որ Սյունիքով Ադրբեջանին անխոչընդոտ ճանապարհ է տրվելու դեպի Նախիջևան, բայց ամրագրվեց, որ Հայաստանի ինքնիշանությունը պահպանվելու է։ «Նյուզ»-ի հետ զրույցում անդրադառնալով այս դիտարկմանը՝ քաղաքագետ Ստեփան Դանիելյանը նշեց․ «Խնդիրը ոչ թե ձևակերպումներն են է, այլ վերահսկողության հարցն է։ Որքանով տեղյակ եմ՝ Հայաստանն ընդունել է Ադրբեջանի առաջարկը, որը հետևյալն է․ Սյունիք մտնելուց առաջ Ադրբեջանի տարածքում մաքսակետ է դրվելու և նաև դուրս գալուց, և վերահսկողական գործողությունները կատարելու են ադրբեջանցի մաքսավորները։ Այսինքն՝ սարքավորումներ են դրվելու, անձնագրերն են ստուգվելու և այլն, և իրենց ասելով, այդ տվյալները տալու են Հայաստանին․․․ Բայց հայ մաքսավորները որևէ գործողություն այնտեղ չեն կատարելու»։ Քաղաքագետը հիշեցրեց, որ հետաքրքիր ֆիլմեր կան այն մասին, որ տեսախցիկների պատկերը կարողանում են փոխել, կեղծ պատկերներ ստանալ, ու անել՝ ինչ ուզում են։ «Հայկական կողմը որևէ վերահսկղություն չի ունենալու և անցակետով անցնողի նկատմամբ որևէ գործողություն չի կարողանալու իրականացնել։ Ադրբեջանցիները բերում են Ռամիլ Սաֆարովի օրինակը և ասում են՝ եթե նա ուզենա անցնել, պետք է անխոչընդոտ անցնի այդ ճանապարհով։ Այս դեպքում ի՞նչ ինքնիշխանության մասին է խոսքը։ Ինքնիշխանությունը կարող է լինել թղթի վրա, բայց որպես գործողություն գոյություն չունենա։ Պրակտիկայում այդ ինքնիշխանությունը որևէ արժեք չի ունենա, ՀՀ իշխանությունը իր ժողովրդին խաբում է»,- ընդգծեց Դանիելյանը։ |
«Դեռ շատ դժվար աշխատանք կա անելու իրական, կայուն խաղաղության հասնելու համար»․ #Eurasianet
3700:14«Գալու է ժամանակ ու պարզվի, որ որոշ պաշտոնյաներ քրեական գործեր են հորինել #nիkոլ-ի ցուցումով»․ Հովհաննես Ավետիսյան
148Երեկ, 22:24«Ահազանգում ենք խաղաղարարության առաքելությունը տապալած դերակատարների պատասխանատվությունը քողարկելու փորձերի մասին»․ Արցախի ԱԺ
159Երեկ, 22:00«5 տարում Ավինյանների ընտանիքը գնել է մոտ 3.2 միլիոն դոլարի արժողությամբ ակտիվներ»․ Պեդրո Զարոկյան
122Երեկ, 21:42«ՔՊ վերնախավը Արթուր Խաչիկյանի դեմ բուլինգ է սկսել»․ Ստեփան Դանիելյան
136Երեկ, 21:24««Վաշինգթոնյան մուրհակը» «պատմական» է այնքանով, որ վերջ է դնում ՀՀ ինքնիշխանությանը»․ Արմեն Հովասափյան
52Երեկ, 21:18«Ադրբեջանցի մաքսավորներն են վերահսկողություն իրականացնելու, հայ մաքսավորները որևէ գործողություն չեն կարողանալու կատարել»․ Ստեփան Դանիելյան (տեսանյութ)
138Երեկ, 20:54«Բրիտանական կորպորացիաները Կասպից ծովը վերածում են անթրոպոգեն ռիսկերի գոտու»․ Վահե Դավթյան
100Երեկ, 20:30