Չորեքշաբթի, 13 օգոստոսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +21 °C

«Ակնհայտ կեղծ ապացույցին Հ1-ի եթերում տեր է կանգնել գլխավոր դատախազը». Միքայել Նահապետյան

«Ակնհայտ կեղծ ապացույցին Հ1-ի եթերում տեր է կանգնել գլխավոր դատախազը». Միքայել Նահապետյան
111
Երեկ, 22:18

Քաղաքական-հասարակական գործիչ Միքայել Նահապետյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հիշում եք, չէ՞, որ Բագրատ Սրբազանը պլանավորել էր երկար-բարակ համոզելու փոխարեն երկու հոգու գյուլլի, մի 15 հոգու էլ բանտ նստացնել հանուն իշխանափոխության։ Ձեր ականջով եք չէ՞ լսել դա։
Դե հիմա մոռացե՛ք, որովհետև էսօր հրապարակվել է էդ ձայնագրության չմոնտաժված մարմինների համագործակցությամբ տեղի է ունեցել քաղաքական սարքոցի։ Ապագայում երկրի պաշտպանությանը մասնակցելուց խուսափողներին պատժելու մասին հիպոթետիկ ջուրծեծոցի-զրույցից կտրվել է «երկու հոգու գյուլլում ես, ընտանիքներին փոխհատուցում տալիս» դրվագը, որպեսզի ցույց տրվի թե իշխանափոխության նպատակով պլանավորված էին կոնկրետ սպանություններ, մինչդեռ տեքստը մի օր իշխանություն ունենալու դեպքում, մի օր մոբիլիզացիա անելիս, մի օր խուսափող մի ինչ-որ մեկին պատժելու մասին էր։ Ավելին, չմոնտաժված տարբերակում զրուցակիցները էդ ըղձական եղանակով խոսակցության մեջ ասում են, որ առաջին հերթին հենց իրենց աջակիցների շարքերից պիտի ցուցադրաբար պատժեն կարգազանցներին, որ բոլորը տեսնեն՝ արդարության հիմքով է դա արվում (մի կողմ թողնենք, որ ես խորապես մերժում եմ պետության կողմից քաղաքացու սպանության որևէ արդար փաստարկ)։ Ու ինչպես հերթական ձանձրալի անգամը պիտի պարզվեր՝ երբ դուք ձեր աչքով տեսել եք նիկոլականի վկայակոչած որևէ փաստ, ապացույց, ձայնագրություն, թիվ, տվյալ՝ ապա դա կամ սուտ է, կամ նենգափոխված։
Ընդ որում, էս ակնհայտ կեղծ ապացույցին Հ1-ի եթերում տեր է կանգնել գլխավոր Դատախազը՝ մարդ, ով պիտի անձամբ հսկեր, որ ապացույցները չկեղծվեն ու գործը չկարվի։
Կարծում եմ հաշվի առնելով քաղաքական խաղերում նրա հլու-հնազանդ կամակատարությունը հետայսու նրան արժի կոչել Աննա ՎարՉապետյան։
Մեկնաբանություններում կարող եք գտնել չմոնտաժված տարբերակը»։