Ուկրաինան կրկին հարվածել է Թաթարստանի անօդաչու թռչող սարքերի պահեստին

Ուկրաինայի անվտանգության ծառայության (ՈւԱԾ) «A» հատուկ գործողությունների կենտրոնի հեռահար անօդաչու թռչող սարքերը կրկին հարվածել են լոգիստիկ կենտրոնին, որտեղ պահվում են օգտագործման համար պատրաստի Shahed անօդաչու թռչող սարքեր, ինչպես նաև դրանց համար արտասահմանյան բաղադրիչներ։
Այս մասին հայտնել է Ուկրաինայի անվտանգության ծառայությունը։
Նշվում է, որ պահեստը գտնվում է Թաթարստանի Հանրապետության Կզիլ-Յուլ գյուղում՝ Ուկրաինայից մոտ 1300 կիլոմետր հեռավորության վրա։ «Տեղի բնակիչների կողմից նկարահանված տեսանյութերը հաստատում են այն օբյեկտի ոչնչացումը, որի տարածքում հայտնաբերվել են հրդեհներ... Այս ռազմական օբյեկտի վրա կրկնակի հարձակումը նպատակ ունի նվազեցնելու թշնամու կողմից անօդաչու թռչող սարքերի միջոցով հարձակումներ իրականացնելու կարողությունը»,- ասվում է ՈւԱԾ-ի հայտարարության մեջ։
Հայտարարության մեջ ընդգծվում է, որ ռուսական բանակին զենք մատակարարող ձեռնարկություններում գործողությունները կշարունակվեն։
Անվտանգության ծառայությունը հիշեցրել է, որ այս ռազմական օբյեկտի վրա հեռահար անօդաչու թռչող սարքերի նախորդ հարվածը կատարվել էր այս տարվա օգոստոսի 9-ին։

Գեղարքունիքի գյուղերից մեկում 5 հոգի, այդ թվում՝ 3 անչափահաս, թունավորվել են շմոլ գազից, տեղափոխվել հիվանդանոց
5612:18
Եղեգնաձորում 14 և 15 տարեկան աղջիկների միջև ծեծկռտուք է եղել. մեկ հոգի մարմնական վնասվածքներ է ստացել
7611:36
Բեռնատարը Գործարանային մետրոյի մոտ բախվել է կամրջի բետոնե ծածկին, կոնտեյներն ընկել է
15500:30
Բանակցություններին զուգահեռ Ուկրաինան զանգվածային հարձակումներ է իրագործել Ռուսաստանի խորքում
169Երեկ, 22:48
Վաշինգթոնում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Դարչիևը հանկարծամահ է եղել
396Երեկ, 20:25
Արցախի Կարմիր Շուկա գյուղի մոտ ադրբեջանցի տրակտորիստը պայթել է ականի վրա
221Երեկ, 19:00
Իռլանդիայում Բայդենի և նրա ընտանիքի անդամների վրա կաթի տուփեր են նետել (տեսանյութ)
402Երեկ, 17:13
Նոր կադրեր՝ Փարաքարում տեղի ունեցած հրդեհից (տեսանյութ)
158Երեկ, 15:30