ԵԽ պատգամավորները հույս են հայտնել ադրբեջանական զորքերի արագ դուրսբերման և հայ գերիների հարցի լուծման վերաբերյալ
![]() 176 Երեկ, 23:42 Եվրոխորհրդարանի պատգամավորների մի խումբ հայտարարություն է տարածել Վաշինգթոնում Հայաստանի, ԱՄՆ-ի և Ադրբեջանի ղեկավարների միջև անցկացված բանակցություններից հետո։ Մասնավորապես, Եվրոպական խորհրդարանի ներկայացուցիչները հույս են հայտնել ադրբեջանական զորքերի արագ դուրսբերման և Ադրբեջանում անօրինական պահվող հայ գերիների հարցի լուծման վերաբերյալ։ Հայտարարությունը ստորագրել են Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի (AFET) նախագահ, Եվրախորհրդարանի անդամ Դեյվիդ ՄըքԱլիստերը, Եվրանեսթի խորհրդարանական վեհաժողովի պատվիրակության ղեկավար, Եվրախորհրդարանի անդամ Սերգեյ Լագոդինսկին, Հարավային Կովկասի հետ հարաբերությունների պատվիրակության ղեկավար, Եվրախորհրդարանի անդամ Նիլս Ուշակովսը, AFET-ի Հայաստանի հարցերով մշտական զեկուցող, Եվրախորհրդարանի անդամ Միրիամ Լեքսմանը, Ադրբեջանի հարցերով AFET-ի մշտական զեկուցող, Եվրախորհրդարանի անդամ Դեն Բարնան։ «Ջերմորեն ողջունում ենք 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում, Միացյալ Նահանգների հրավերով, տեղի ունեցած Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպման արդյունքները, մասնավորապես՝ այս տարվա մարտին կողմերի համաձայնեցրած «Խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագրի տեքստի նախաստորագրումը, ինչպես նաև երկու երկրների ղեկավարների համատեղ հռչակագիրը, որը սահմանում է երկարատև խաղաղության հասնելու հետագա քայլերը։ Բարձր ենք գնահատում Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների վճռականությունը՝ վերջ դնելու իրենց երկարատև հակամարտությանը, ինչպես նաև Միացյալ Նահանգների նշանակալի ներդրումը նման դրական արդյունքի հասնելու գործում՝ հիմնվելով անցյալ տարիների բանակցությունների վրա, դրանց թվում՝ ԵՄ միջնորդությամբ։ Կարևոր է, որ գործընթացը հնարավորինս շուտ շարունակվի՝ նախաստորագրված խաղաղության պայմանագրի ստորագրմամբ և վավերացմամբ։ Երկու երկրների միջև հաղորդակցությունները բացելու քաղաքական համաձայնագիրը՝ հիմնված պետությունների ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և իրավասության նկատմամբ հարգանքի վրա, ինչպես հայտարարվել է ղեկավարների համատեղ հռչակագրում, մեծ առաջընթաց է ներկայացնում։ Մենք նշում ենք Հայաստանի մտադրությունը՝ համագործակցել Միացյալ Նահանգների և փոխադարձաբար որոշված երրորդ կողմերի հետ՝ մշակելու և կառավարելու համար Հայաստանի հարավով անցնող երթուղին և ողջունում ենք Միացյալ Նահանգների ներդրումներ կատարելու մտադրությունը: Միաժամանակ ընդգծում ենք Հայաստանի Հանրապետության համար միջազգային և ներքին կապի փոխադարձ օգուտների կարևորությունը, ինչպես համաձայնեցրել են ղեկավարները: Իրականացումից հետո այդ կարևոր ենթակառուցվածքային նախագիծը կբացահայտի Հարավային Կովկասի հսկայական ներուժը՝ դառնալու առևտրի և տնտեսական բարգավաճման կենտրոն՝ ի շահ տարածաշրջանի բոլոր երկրների: Թուրքիայի կառուցողական ներգրավվածությունը կարևոր կլինի այդ առաջընթացի լիարժեք ներուժի իրացման համար: Թուրքիայի կառավարությանը կոչ ենք անում աջակցել այդ դրական զարգացումներին՝ փոխադարձաբար նշելով Հայաստանի պատրաստակամությունը՝ կարգավորելու հարաբերությունները և բացելու Հայաստան-Թուրքիա սահմանը՝ ի շահ երկու երկրների և դրա սահմաններից դուրս երկրների: Միաժամանակ ողջունում ենք ղեկավարների անվերապահ հավատարմությունը Միավորված Ազգերի Կազմակերպության Կանոնադրությանը և 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրին, ինչպես նաև միջազգային սահմանների անձեռնմխելիության և տարածք ձեռք բերելու համար ուժի կիրառման անթույլատրելիության սկզբունքներին: Ակնկալում ենք, որ դա կհանգեցնի սահմանների սահմանազատման գործընթացում հետագա առաջընթացի և մոտ ապագայում Հայաստանի Հանրապետության տարածքից ադրբեջանական ուժերի լիակատար դուրսբերմանը: Միաժամանակ նշում ենք Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների և տեղահանված ղարաբաղցի հայերի չլուծված խնդիրները լուծելու անհրաժեշտությունը։ ԵՄ-ն ակտիվորեն ներգրավված է Հարավային Կովկասում կայունության և բարգավաճման աջակցության գործում և պատրաստ է շարունակել նպաստել կարգավորման գործընթացի առաջխաղացմանը։ Այդ գործընթացը կարևոր նշանակություն ունի նաև Հայաստանի տնտեսական և պաշտպանական կապերը դիվերսիֆիկացնելու ջանքերի և հայտարարված եվրոպական ձգտումների համատեքստում, որոնք Եվրոխորհրդարանը լիովին աջակցում է»,- ընդգծվում է Եվրոխորհրդարանի պատգամավորների հայտարարության մեջ։ |
«Հաղթանակը միշտ սկսվում է վախի հաղթահարումից, իսկ պարտությունը՝ սեփական երազանքից հրաժարումից». Դավիթ Անանյան
11200:42«Նրանք, ում նկարներով շանտաժի են ենթարկում, կարող են բողոքել «Թելեգրամ»-ի բոտով». Սամվել Մարտիրոսյան
11000:36ԵԽ պատգամավորները հույս են հայտնել ադրբեջանական զորքերի արագ դուրսբերման և հայ գերիների հարցի լուծման վերաբերյալ
174Երեկ, 23:42«Փաստաբանը պատկերացում չունի, որ հենց անամոթությունն է այս իշխանությունների «արժանիքը»»․ Ժաննա Ալեքսանյան
120Երեկ, 23:36«Սարսափելի՜ մարդիկ, Սրբազանը ձեզ, գիտեմ, կների, ես՝ դժվար թե». Թովմաս Առաքելյան
128Երեկ, 23:12Հրապարակվել է Բագրատ Սրբազանի խոսքի չմոնտաժված ձայնագրությունը (տեսանյութ)
178Երեկ, 23:08«Նիկոլաթուրքական օկուպացիոն ռեժիմի դեմ պայքարի էս իներցիոն տրամաբանությունը պետք է հիմքից փոխվի». Կարեն Վրթանեսյան
106Երեկ, 23:06«Կարապետյանի կալանքը երկարաձգելու միջնորդության քննությունը կկայանա օգոստոսի 14-ին»․ պաշտպանների խորհուրդ
51Երեկ, 23:00