Չորեքշաբթի, 13 օգոստոսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +20 °C

«Նրանք, ում նկարներով շանտաժի են ենթարկում, կարող են բողոքել «Թելեգրամ»-ի բոտով». Սամվել Մարտիրոսյան

«Նրանք, ում նկարներով շանտաժի են ենթարկում, կարող են բողոքել «Թելեգրամ»-ի բոտով». Սամվել Մարտիրոսյան
120
Այսօր, 00:36

Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Այս գրառումը վերաբերում է բոլոր նրանց, ում նկարներով շանտաժի են ենթարկում զանազան տելեգրամյան ալիքներում։ Հիմնականում դա վերաբերում է աղջիկներին, կանանց, ում նկարները վերցնում են սոցցանցերից և անպատվում են և այլն։ Կարծես թե, «Թելեգրամ»-ում վերջապես սկսել են սրան ուշադրություն դարձնել եւ հեռացնել նման ալիքներն ու խմբերը։
Հարկավոր է բողոքել այս «Թելեգրամ»-ի բոտով. @notoscam
Որքան շատ մարդ բողոքի, այդքան արագ կմաքրվի տարածքը։ Հարկավոր է հնարավորինս մանրամասն ներկայացնել խնդիրը, եթե կան սքրինշոտներ, ուղարկել։ Գերադասելի է անել դա անգլերե, կամ գոնե ռուսերեն։ Բայց ավելի լավ է անգլերեն։ Մենակ չասեք, որ լեզվին չեք տիրապետում։ «Գուգլ թարգմանիչ»-ը կամ «Չաթջիփիթի»-ն ձեզ կօգնեն։
Հուսանք, «Տիկտոկ»-ն էլ վերջապես սկսի ուշադրություն դարձնել էս թեմային»: