Չորեքշաբթի, 13 օգոստոսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +23 °C

«10 մլն դրամ փոխհատուցում պահանջեցինք՝ հուշաքարի, գերեզմանի վերանորոգման համար». Մնացական Մնացականյան

«10 մլն դրամ փոխհատուցում պահանջեցինք՝ հուշաքարի, գերեզմանի վերանորոգման համար». Մնացական Մնացականյան
169
Այսօր, 13:42

Ինչպես հայտնել էինք, Սոնա Մնացականյանին վրաերթի ենթարկելու գործով դատաքննությանը տուժող կողմը ֆինանսական փոխհատուցման միջնորդություն էր ներկայացրել։ Լրագրողները Մնացական Մնացականյանից հետաքրքվեցին գումարի չափի մասին. «Մոտ 10 մլն դրամ պահանջեցինք՝ հուշաքարի համար, գերեզմանի վերանորոգման աշխատանքների ու մնացած ծախսերի համար»,- ասաց Սոնա Մնացականյանի հայրը: Հարցին՝ միջնորդությունը կբավարարվի՞, կփոխհատուցի՞ մեղադրյալը, նշեց. «Չեմ կարող ասել, ժամանակը ցույց կտա»: