Չորեքշաբթի, 13 օգոստոսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +23 °C

«Պահանջում եմ արդար դատավարություն»․ զոհվածի հայրը նստացույց է իրականացնում

«Պահանջում եմ արդար դատավարություն»․ զոհվածի հայրը նստացույց է իրականացնում
146
Այսօր, 15:24

2020 թվականին հոկտեմբերի 13-ի լույս 14-ի գիշերը Վարդենիսում երկու «Սկադ»-ներ են խոցվել, ինչի հետևանքով զոհեր են եղել։ Այս մասին «Նյուզ»-ին պատմել է դեպքի հետևանքով զոհված սպա Հարություն Սուքիասյանի հայրը՝ Արմեն Սուքիասյանը, ով երկու օր է Ազատության հրապարակում նստացույց է իրականացնում՝ պահանջելով արդար քննություն որդու մահվան դեպքի առնչությամբ։ «Հարուցված քրեական գործում նշված չէ, որ զոհեր են եղել։ Քրեական գործի հետ կապված շատ հարցեր կան, որոնց պատասխաները չեմ ստացել։ 1 տարի առաջ դիմել եմ ԱԱԾ պետին, դատախազություն, վարչապետին, որպեսզի քննության հետ կապված մանրամասներ տրամադրեն, սակայն պատասխան չկա։ Ոչ մի տեղեկություն չեն տալիս՝ ո՞ւմ են քննել, ի՞նչ են քննել, ո՞նց ստացվեց, որ ՀՀ տարածքում խոցվեցին, ովքե՞ր են մեղավորները։ Զոհերից երկուսի մահվան վկայականներում գրված է ԼՂՀ, այդ հարցի պատասխանն էլ չկա, կասկած ունեմ, որ գործն ուզում են փակել»,- ասել է Սուքիասյանը։

Զոհվածի հայրը նստացույց է իրականացնում