«Մեծ շներից փրկել եմ շանս, վատ բան եմ արե՞լ»․ Վարդան Ղարսոյան
![]() 252 Այսօր, 17:48 Բյուրեղավանի բնակիչ Վարդան Ղարսոյանը, ով ավտոմեքենայից կապել էր շանը և քարշ տվել, այսօր դատարանում Yerevan Tribune-ին մանրամասներ է պատմել դեպքից։ Նրա խոսքով՝ տեսանյութում երևացող շունն իրենն է, անունն էլ Ջեկո, որը բակից փախել և հայտնվել էր 80 կգ-անոց հսկա շների մոտ։ Վերջիններս փորձել են ուտել փոքրիկ շանը, ում Վարդան Ղարսոյանը «մի կերպ, իր կյանքի գնով» փրկել է։ Քանի որ հսկա շները թույլ չեն տվել մոտենալ շանը, նա հեռվից օղակաձև պարանը շան վզին է գցել և, մի կերպ կապելով մեքենայից, կարողացել է հեռանալ տարածքից։ «Այդ ընթացքում հայտնի տեսանյութը նկարահանել են։ Երբ մեքենան կանգնեցրեցի և մոտեցա շանս, նկարահանողը մոտեցավ, սկսեց ինձ վիրավորել»,- ասում է նա։ Ղարսոյանը պատմում է նաև, որ շունն իր հետ անգամ 44-օրյա պատերազմի ժամանակ դիրքերում է եղել և նա չէր կարող թողնել, որ իր «մարտական ընկերոջը» շները հոշոտեն։ Նա պատմում է, որ դեպքից հետո շանը տարել է տուն, վերքերը մշակել։ Այնուհետև իրեն կալանավորել են 72 ժամով, մեղադրանք են առաջադրել, իսկ շանն առանց իր թույլտվության տարել են։ «Ես հիմա ուրախ եմ, որ իմ մարտական ընկերոջը փրկել եմ, խիղճս հանգիստ է, դրա համ էլ ինձ ոչ պաշտպան է պետք, ոչ էլ»,- ասում է Ղարսոյանը։ |
Շվեյցարիայում մերժվել է «Լեռնային Ղարաբաղի անեքսիա և Ադրբեջանի քաղբանտարկյալների ազատ արձակում» բանաձևի նախագիծը
12819:12«Թրամփը պատրաստ է Ուկրաինային անվտանգության երաշխիքներ տրամադրել». Զելենսկին հրաժարվեց հանձնել Դոնբասը
5219:00Ուկրաինան պատրաստ է օգտագործել բոլոր միջոցները՝ Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունները խափանելու համար. ՌԴ ԱԳՆ
10518:48«Մեծ շներից փրկել եմ շանս, վատ բան եմ արե՞լ»․ Վարդան Ղարսոյան
22917:48Սիրիան և Թուրքիան ստորագրել են ռազմական համաձայնագիր
11117:38«Սերոբ Գասպարյանն ունի կալանքի հետ անհամատեղելի հիվանդություններ»․ պաշտպաններ
15117:12«Ավտոբուսների արանքում մնացած վարորդի վիրահատությունը բարեհաջող ավարտվեց». Գեղամ Ասատրյան
5417:00«Նույնիսկ Ալիևը չի բարբաջել Ռուբեն Վարդանյանի օտարերկրյա պաշտպանի դեմ»․ Լիզա Ճաղարյան
17816:42