Ուկրաինան պատրաստ է օգտագործել բոլոր միջոցները՝ Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունները խափանելու համար. ՌԴ ԱԳՆ

Ուկրաինան պատրաստվում է օգտագործել արգելված միջոցների ողջ զինանոցը՝ Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև Ալյասկայում կայանալիք բանակցությունները խափանելու համար։ Այս մասին հայտարարել է Կիևի՝ հանցագործությունների հարցերով Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության հատուկ հանձնարարություններով դեսպան Ռոդիոն Միրոշնիկը։
«Հենց որ տեղեկություն ստացվեց, որ գագաթնաժողով է պատրաստվում, և կողմերը հաստատեցին երկու երկրների ղեկավարների միջև Ալյասկայում հանդիպման հնարավորությունը, սահմանային տարածքների հրետակոծությունների թիվն ավելացավ առնվազն մեկ քառորդով,- ասել է Միրոշնիկը,- հրետակոծվող քաղաքների թիվն ավելացավ մեկուկես անգամ: Այդ ամենն՝ ընդամենը մի քանի օր առաջ»:
Հինգշաբթի՝ օգոստոսի 7-ին, Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտարարեց, որ Ռուսաստանը և Միացյալ Նահանգները համաձայնության են եկել երկու երկրների ղեկավարների՝ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի միջև հանդիպման վերաբերյալ: Նույն օրը Պուտինը հաստատեց Թրամփի հետ հանդիպման նախապատրաստական աշխատանքները՝ նշելով, որ երկկողմ հանդիպման նկատմամբ փոխադարձ հետաքրքրություն կա:

«Ոստիկանների կողմից սպանություններ ու ավազակություններ կատարելը նոր երևույթ չէ»․ Րաֆֆի Ասլանյան
7803:06
«Հուսով եմ՝ որևէ խմբակցություն սխալ որոշում չի կայացնի». Հովհաննես Իշխանյան
9400:18
Լիբերիան կընդունի ԱՄՆ-ից արտաքսված՝ երրորդ երկրի 1200 քաղաքացու
23000:11
«Գուցե ակնարկում ա, որ ռեժիմով ծեծ ա ուտում տանը»․ Արթուր Դանիելյան
13400:06
«Ոսկու սրբազան նշանակության մասին». Անուշ Հակոբյան
87Երեկ, 23:18
««Մայր Եկեղեցի» ասելիս «մայր» և «ոչ մայր» եկեղեցիների որևէ դասակարգում չենք ստեղծում». Սամվել դպիր Գրիգորյան
68Երեկ, 23:12
Լիբանանն Ասադի իշխանության գեներալին կարտահանձնի Սիրիային
224Երեկ, 22:47
«Ռուսաստանը կարող է Մեծ Բրիտանիան դիտարկել՝ որպես հակամարտության կողմ». Լավրով
255Երեկ, 21:31