Չորեքշաբթի, 13 օգոստոսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +19 °C

Շվեյցարիայում մերժվել է «Լեռնային Ղարաբաղի անեքսիա և Ադրբեջանի քաղբանտարկյալների ազատ արձակում» բանաձևի նախագիծը

Շվեյցարիայում մերժվել է «Լեռնային Ղարաբաղի անեքսիա և Ադրբեջանի քաղբանտարկյալների ազատ արձակում» բանաձևի նախագիծը
380
Այսօր, 19:12

Ժնևի կանտոնի խորհրդարանի մի շարք հայամետ պատգամավորների կողմից 2024 թվականի նոյեմբերի 5-ին ներկայացված «Լեռնային Ղարաբաղի անեքսիա և Ադրբեջանի քաղբանտարկյալների ազատ արձակում» վերնագրով 24.321 բանաձևի նախագիծը օգոստոսի 11-ին մերժվել է այս երկրի խորհրդարանի վերին պալատի՝ Պետությունների խորհրդի արտաքին հարաբերությունների կոմիտեի կողմից՝ Շվեյցարիայում Ադրբեջանի դեսպանատան նպատակային գործունեության արդյունքում։

Ինչպես «Կավկազ.ինֆո»-ին հայտնել են Շվեյցարիայում Ադրբեջանի դեսպանատնից. դրա հետ մեկտեղ օրակարգից հանվել է նաև այդ հանձնաժողովի փոխնախագահ Կառլո Սոմարուգայի կողմից առաջարկված նոր բանաձևի նախագիծը, որը վերաբերում է միայն բանտարկյալներին և հայկական մշակութային ժառանգության պաշտպանությանը։ Շվեյցարիայի խորհրդարանի վերին պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի մամուլի հաղորդագրության մեջ ընդգծվում է, թե Ժնևի կանտոնալ խորհրդարանի հայտնի սադրիչ նախաձեռնությունը միակողմանի է և պարունակում է բացառապես ադրբեջանական կողմին ուղղված պահանջներ, և նման մոտեցման դեմ բողոք է արտահայտվել։