ՌԴ ԶՈՒ-ն կշարունակի հատուկ ռազմական գործողությունները Նիկոլաևի, Օդեսայի և Չեռնիգովի մարզերում

Ռուսաստանի զինված ուժերը Դոնբասի նկատմամբ լիակատար վերահսկողություն ստանձնելուց հետո առաջ կշարժվեն Ուկրաինայի երեք նոր շրջանների տարածքներում։ Այս մասին հայտարարել է Պետդումայի պատգամավոր Վիկտոր Սոբոլևը, որի խոսքերը մեջբերում է Daily Storm-ը։
Խորհրդարանականի խոսքով՝ Սումիի, Խարկովի և Դնեպրոպետրովսկի մարզերում, մարտական գործողություններից բացի, որտեղ ռուսական զորքերն արդեն առաջ են շարժվում, Ռուսաստանը ծրագրեր ունի շարունակել հատուկ ռազմական գործողությունը Նիկոլաևի, Օդեսայի և Չեռնիգովի մարզերի տարածքում։
Նախագահը խնդիր է դրել, ի թիվս այլնի, ստեղծել անվտանգության բուֆերային գոտի։ Եվ դրանք Սումիի, Չեռնիգովի, Դնեպրոպետրովսկի, Խարկովի, Նիկոլաևի և Օդեսայի մարզերի տարածքներն են։
Պատգամավորը հայտարարել է, որ թվարկված շրջաններում հարձակումը երկրի զինված ուժերի անմիջական խնդիրն է։
Հայտնի է, որ Չեռնիգովի մարզի առնվազն երկու գյուղ 2024 թվականին անցել է Ռուսաստանի վերահսկողության տակ։ Բացի այդ, մի քանի բնակավայրեր, որոնք նախկինում Նիկոլաևի մարզի մաս էին կազմում, հանրաքվեի արդյունքում միացան Խերսոնի մարզին և դարձան Ռուսաստանի մաս: Դրանից հետո Նիկոլաևի մարզում ռուսական զորքերի կողմից ձեռնարկված նոր գործողությունների մասին տեղեկություններ չկան:

«Ոստիկանների կողմից սպանություններ ու ավազակություններ կատարելը նոր երևույթ չէ»․ Րաֆֆի Ասլանյան
7803:06
«Հուսով եմ՝ որևէ խմբակցություն սխալ որոշում չի կայացնի». Հովհաննես Իշխանյան
9400:18
Լիբերիան կընդունի ԱՄՆ-ից արտաքսված՝ երրորդ երկրի 1200 քաղաքացու
23000:11
«Գուցե ակնարկում ա, որ ռեժիմով ծեծ ա ուտում տանը»․ Արթուր Դանիելյան
13400:06
«Ոսկու սրբազան նշանակության մասին». Անուշ Հակոբյան
87Երեկ, 23:18
««Մայր Եկեղեցի» ասելիս «մայր» և «ոչ մայր» եկեղեցիների որևէ դասակարգում չենք ստեղծում». Սամվել դպիր Գրիգորյան
68Երեկ, 23:12
Լիբանանն Ասադի իշխանության գեներալին կարտահանձնի Սիրիային
224Երեկ, 22:47
«Ռուսաստանը կարող է Մեծ Բրիտանիան դիտարկել՝ որպես հակամարտության կողմ». Լավրով
255Երեկ, 21:31