«Սա ոչ թե արդարադատություն է, այլ իրավական գործընթացների կանխամտածված խեղաթյուրում»․ Վարդան Հարությունյանի պաշտպաններ
![]() 104 Այսօր, 20:42 ՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյանի պաշտպնական թիմը հանդես է եկել հայտարարությամբ․ «ՀՀ ՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյանի նկատմամբ իրականացվում է ակնհայտ անհիմն և հակաօրինական քրեական հետապնդում: «Նորֆոլկ Քոնսաթինգ» ՍՊ ընկերության վերաբերյալ 2018 թվականի հրապարակային և լայնորեն լուսաբանված՝ միաժամանակ քննիչի որոշմամբ կարճված, չվերացված և օրինական ուժի մեջ գտնվելու պայմաններում անթույլատրելի է «վերակենդանացնել» արդեն իսկ գնահատված ապացույցով նոր քրեական վարույթ հարուցելը, Վարդան Հարությունյանին մեղադրանք առաջադրելը և նրան կալանավորելը: Հատկապես ընդգծում ենք, որ 2018 թվականին տվյալ դեպքերի վերաբերյալ իրականացված լայնածավալ և բազմակողմանի քննության արդյունքում հերքվել է որևէ կապի առկայությունը Վարդան Հարությունյանի և «ՆորՖոլկ Քոնսաթինգ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության միջև, ինչպես նաև ընդհանուր դեպքով և նյութերով, որի հիմքով էլ քննիչի կողմից կայացվել և դատախազի կողմից հաստատվել է քրեական գործը կարճելու վերաբերյալ մինչ այժմ օրինական ուժի մեջ է գտնվող որոշումը։ Աղբյուրը` Էդուարդ Հովհաննիսյան |
«Փաշինյանն ասաց՝ ճանապարհներն ավելի լավն են Հայաստանում, քան Վաշինգթոնում». Թրամփ (տեսանյութ)
6323:08«150 տարվա մեջ հայերն առավելագույնն օգտվել են սոցիալիզմից, առավելագույնը տուժել են ազգայնականությունից». Արգիշտի Կիվիրյան
9222:18Ռուսաստանը պլանավորում է փորձարկել նոր թևավոր հրթիռ, իսկ ամերիկյան ավիակիրը մտել է Պարսից ծոց
14122:00«Եթե սահմանված ժամկետից երկար եք մնացել ԱՄՆ-ում, ձեզ կարող են արտաքսել»․ ԱՄՆ դեսպանատուն
4821:18«Առաջիկա մի քանի օրերն ու շաբաթները կարող են վճռորոշ լինել». Ալեքսանդր Ստուբ
15420:56«Սա ոչ թե արդարադատություն է, այլ իրավական գործընթացների կանխամտածված խեղաթյուրում»․ Վարդան Հարությունյանի պաշտպաններ
10420:42ԱՄՆ-ն վայր է փնտրում Թրամփի, Պուտինի և Զելենսկու հանդիպման համար
18120:32ՌԴ ԶՈՒ-ն կշարունակի հատուկ ռազմական գործողությունները Նիկոլաևի, Օդեսայի և Չեռնիգովի մարզերում
14320:08