Հինգշաբթի, 14 օգոստոսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +21 °C

«Մի քաղտեխնոլոգ չկա՞ր` էս մարդկանց բացատրեր նման լոզունգների վտանգավորությունը». Գարրի Արզումանյան

«Մի քաղտեխնոլոգ չկա՞ր` էս մարդկանց բացատրեր նման լոզունգների վտանգավորությունը». Գարրի Արզումանյան
86
Այսօր, 03:06

Նկարիչ Գարրի Արզումանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Տեսնես ամբողջ ՀՀ-ում մի քաղտեխնոլոգ չկա՞ր, որ էս մարդկանց բացատրեր նման լոզունգների վտանգավորությունը։ Մի՞թե մինչև հիմա պարզ չի, որ ադեկվատ մարդկանց մեծամասնությունը, մանավանդ նոր սերունդը, այն սերունդը որ ունակ է ստեղծելու առանց օտկատների, պետական միջոցները գրպանելու ու թայֆայական հոգեբանության, արդեն устойчивый զզվանք ունի կիսագողական ու կիսահայրենասեր ենթամշակույթի էդ տարրերից։ Իրենց դեմագոգիայից ու արժեքներից։ Իրենց բուտաֆորիկ հայրենատիրությունից։
Թե բա՝ մեր ձևով։
Կարո՞ղ ա մի հատ էլ ասեիք жизнь ворам, смерть мусорам, որ դեռ քաղաքականություն չմտած՝ վերջնական ու անշրջելի հակակրանք առաջացնեիք ձեր հանդեպ։
Մի խոսքով՝ вечер в хату տղերք, դուք էդպես էլ չհասկացաք, ում պատճառով և ինչի հետևանքով է վերջին շրջանում մեր ժողովուրդը էս տիեզերական կղանքի մեջ հայտնվել»։