Հինգշաբթի, 14 օգոստոսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +18 °C

«Դժվար է ավելի քստմնելի բան պատկերացնել, քան «մարդու» էս տեսակը». Արման Գրիգորյան

«Դժվար է ավելի քստմնելի բան պատկերացնել, քան «մարդու» էս տեսակը». Արման Գրիգորյան
135
Այսօր, 00:30

Քաղաքագիտության դոկտոր Արման Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Չնայած հարցը տրված է Հայկ Հովյանին բնորոշ լկտի ու հայհոյանք հրավիրող ոճով, չնայած էն հանգամանքին, որ Հայկ Հովյանը վաղուց վերածվել է нерукопожатный դեմագոգի, որին ընդհանրապես բանի տեղ դնելը ցածր է որևէ նորմալ մարդու արժանապատվությունից, էս մի հարցին պատասխանել ստիպված եմ, որովհետև սա դեմագոգիայի էն դրսևորումներից է, որը շատերին կարող է համոզիչ թվալ և որովհետև ուրիշներն էլ են էս հարցը տալիս։
Եվ այսպես, խեղճ Նիկոլն ի՞նչ պիտի աներ, եթե Իրանն ու Ռուսաստանն իրենք են ձեռքները լվացել մեզնից ու մեզ թողել են ամերիկա-թուրքա-ադրբեջանական դիկտատի տակ, «պրաֆեսըրներին» հարց է ուղղում էս հոմոն, որն էդպես էլ չի ուզում սափիենս դառնալ։ Ոչինչ, որ մենք ենք ակտիվորեն աշխատել արդեն քանի տարի ռուսներին գրողի ծոցն ուղարկել ու Արևմուտքի բարեհաճությանն արժանանալ, ինչը բացարձակապես չենք էլ թաքցրել; ոչինչ, որ մենք մերժել ենք ռուսների առաջարկած ու երաշխավորած խաղաղության պլանը, ոչինչ, որ մենք մերժել ենք ռուսների առաջարկած զինադադարը, որը թույլ կտար պակաս սարսափելի վիճակում ավարտել պատերազմը, ոչինչ, որ մենք դիմադրել ենք զինադադարի պայմանների կատարմանը, ոչինչ, որ մենք ռուսական հարթակը համարել ենք անցանկալի բանակցությունների համար ու փնտրել ենք այլընտրանք բրյուսելներում ու վաշինգտոններում, ոչինչ, որ մենք մերժել ենք խաղաղության ռուսական պլանը, որը ենթադրում էր Արցախի կարգավիճակի առկախում, հետո նրանց թիկունքում ճանաչել Ադրբեջանի անվերապահ սուվերենությունը Արցախի նկատմամբ, ոչինչ, որ մենք Արցախի հարցի նման արմատական լուծումը համարել ենք Հայաստանի իրական անկախության գրավական ու հայտարարել ենք, որ 2023 թ-ի սեպտեմբերի 19-ը՝ Արցախի հայաթափման օրը, պետք է դառնա Հայաստանի անկախության օր, և այսպես շարունակ։ Հազար անգամ իրենց գարշահոտ բերաններով են ասել՝ մենք էինք մեղավոր, տարվել էինք ոչմիթիզական պատրանքներով, վախենում էինք, որ մեզ դավաճան կասեն, և այլն։ 5 րոպե հետո գոռում են, թե՝ մենք ի՞նչ մեղք ունենք, ռուսները գործարքի էին գնացել թուրքերի հետ, բայց հայկհովյանները ձևացնում են, թե էն առաջին մասից տեղյակ էլ չեն։ Իրենց բերանով ասում են, Արցախի անվերապահ հանձնումն ու հայաթափումը մեր ինքնիշխանության վերականգնման գրավականն էր, հետո ասում են ռուսները հանձնեցին Արցախը։ Հայկհովյաններն օվացիաների են արժանացնում տրամաբանության էս բռնաբարությունը։
Բայց դեռ մյուս հարցը կա, իհարկե. անկախ ամեն ինչից, հիմա ի՞նչ կարող է անել խեղճ Նիկոլը, եթե Ամերիկան հետապնդում է որոշ շահեր Կովկասում, ռուսներն էլ էսքան պասիվ են։ Խեղճ Նիկոլը, եթե նույնիսկ էնտուզիազմով փարված չլիներ Հայաստանն Արևմուտքի ֆորպոստ դարձնելու գաղափարին, ստիպված նույն քաղաքականությունն էր վարելու։ Հո չէ՞ր ընդդիմանալու ԱՄՆ-ի պես երկրի կամքին։ Հա՞։ Իսկապե՞ս, ուրիշ ճար չունե՞ր։ Իսկապե՞ս խնդիրը ԱՄՆ-ի ճնշումներին ենթարկվելն էր։ Ուլտիմատո՞ւմ էին տվել ամերիկացիք։ Սպառնացել էին, որ կպատժե՞ն Հայաստանին։ Կա՞ն նման փաստեր։ Եթե նույնիսկ ինչ-որ ճնշում կար, վրացիները կարողանում են դիմադրել նմանատիպ ճնշումներին ու Արևմուտքից եկող զազրախոսություններին, չնայած ռուսների հետ իրենց շատ ավելի պրոբլեմատիկ հարաբերություններին, մենք չէի՞նք կարող։ Սլովակները դիմադրում են, մենք չէի՞նք կարող։ Հունգարացիք դիմադրում են, մենք չէի՞նք կարող։ Ամերիկայի համար իսկապես սա էդ կենսական շահն էր, որի համար Հայաստանն ավերելու էին, եթե էս կառքին չլծվեի՞նք։ Իսկապե՞ս։
Վերջում ևս մի բան։ Համաշխարհային մշակույթի ստեղծած ամենագարշելի կերպարն ինձ համար Մաուգլիի Շերխանի շակալն ա։ Հայկ Հովյանի կարգի ենթամարդիկ էդ կերպարի երկոտանի էկվիվալենտն են։ Բերանները շաղ են տալիս օր ու գիշեր շատ լավ իմանալով, որ իրենց լպիրշությունների թիրախում գտնվողներն էս կամ էն զսպող պատճառով չեն բռնելու ու հենց իրենց շենքի բակում, հարևանների հավանություն տվող հայացքների ներքո, ատամները փորը լցնեն։ Կամ մյուս տարբերակի հետ գործ ունենք։ Չի բացառվում, որ էս սադրիչն իշխանությունների դրդմամբ ու քաջալերմամբ ա բերանն էս պարզապես ապշեցուցիչ ինտենսիվությամբ ու հետևողականությամբ շաղ տալիս, որ նման պատասխանի արժանանա մի օր ու որոշ մարդկանց արանքից հանելու հնարավորություն ստեղծի։ Իսկապես, դժվար ա ավելի քստմնելի բան պատկերացնել, քան «մարդու» էս տեսակը։

Աղբյուրը`   Արման Գրիգորյան