«Մի աղմուկ-աղաղակ, թե հասեք՝ ուզում են հանք շահագործել»․ Դերենիկ Մալխասյան
150
Այսօր, 09:48
«Մայր Հայաստան» դաշինքի անդամ Դերենիկ Մալխասյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Գրանտակերներն ու սուտի բնապահպաններն՝ ընդդեմ Հայաստանի հանքերի․ ո՞ւմ շահերն են սպասարկում Նկատե՞լ եք, որ Հայաստանում հենց հանք շահագործելու թեմա է բացվում, կազմակերպված միանգամից հայտնվում են իրենց բնապահպան ակտիվիստ համարողներն ու արևմտյան գրանտներով տարիներով չաղացող գործիչները։ Թրամփը, սրանց գրանտները կրճատելով, գիտեր, թե անգործ են մնալու։ Փաստորեն, լավ էլ գործ ու պատվեր է կպնում, իրենց իրավապաշտպան հռչակածները, արագ վերապրոֆիլավորվել են էկոլոգների, դոշերին մի երկու հատ կանաչ ու թիթեռ դաջել՝ անցել են գործի։ Ու մի աղմուկ-աղաղակ, մի ողբերգական շոու, մի լաց ու կոծ, թե հասեք՝ փրկեք, ուզում են հանք շահագործել։ Իրենց խելացու տեղ դրած՝ գնացել են գյուղի ժողովրդին ապրելու ձև են բացատրում, ուղղություն տալիս։ Այսինքն, տեղի ժողովուրդը, չգիտի՝ ինչպես ապրի, մի երկու գրանտակեր ու մի քանի բնապահպան ակտիվիստ պետք է ուղղություն ցույց տան, թե ինչպես ապրեն, ինչ ուտեն ու ինչով զբաղվեն։ Ըստ որում, հեչ կարևոր չէ, թե ինչ հանք է ու որտեղ է։ Սրանք բացահայտ հայտարարում են, թե պայքարում են, որ Հայաստանում հանք չշահագործվի։ Սրանց ո՛չ բնությունն է անհանգստացնում, ո՛չ էկոլոգիան, ո՛չ մարդիկ, Ըստ էության, սրանց նպատակը Հայաստանի տնտեսական պոտենցիալը ոչնչացնելն է։ Իսկ Հայաստանի տնտեսությունը էապես հիմնված է հանքարդյունաբերության վրա։ Ես միայն երկու պետություն գիտեմ, որոնց գերնպատակը Հայաստանի տնտեսությունը ծնկի բերելն է՝ Ադրբեջանն ու Թուրքիան։ Ընդ որում, Ադրբեջանը արդեն վաղուց կատաղի պայքար է մղում Հայաստանում շահագործվող հանքերի դեմ։ Պարզ տրամաբանություն, եթե հանքերը փակելու համար շոու անող բնապահպան կոչվածներին էկոլոգիական անհանգստացներ, ապա դրանց կտեսնեինք Երևանի Նուբարաշենի աղբանոցում՝ աղբավայրը փակելու կոչերով։ Կամ կնկատեինք Երևանում իրականացվող ծառերի սպանդի դեմ պայքարելիս՝ ասենք կտրվող առողջ ծառերին փաթաթված։ Սրանք չեն նկատվում իրական բնապահպանական խնդիրների ժամանակ։ Բայց հենց հանքերի դեմ պայքարելու թեմա է բացվում, միանգամից մոբիլիզացվում են։ Սուտի բնապահպան ակտիվիստներին շատ արագ ձայնակցում ու միանում է Հայաստանի ստաժավոր գրանտակերների թիմը։ Օրինակ, Քարաբերդի ոսկու հանքի դեմ պայքարելիս նկատեցի այնպիսի վառ գրանտակերների, որոնց եթե գրանտ չտաս, առավոտյան սկի չեն էլ լվացվի։ Ու եթե դրանք գնացել հասել են Քարաբերդ հանքարդյունաբերության դեմ պայքարելու, ուրեմն շատ մեծ հավանականությամբ մեջը առնվազն գրանտի թեմա է կա։ Իսկ եթե արևմտյան գրանտատուները հանքերի դեմ պայքարելու համար տեղի գրանտակերներին պատվեր են իջեցնում, արդեն շատ կասկածելի է։ Սրանց դեմ պայքարի մի մեթոդ կա․ լինի Լոռիում, թե Սյունիքում, բնակիչները սրանց տեսնելուց պետք է վռնդեն ու իրենք որոշեն, թե ինչ են ուզում ու ինչպես են ուզում ապրել իրենց հայրենի հողում։ Ոչ թե լսեն տարատեսակ խառնակիչների»։