Հինգշաբթի, 14 օգոստոսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +23 °C

«Մարզպետն անտեղյակ է իր կողմից անոնս արված կառուցվելիք մարզադաշտից»․ Ոսկան Սարգսյան

«Մարզպետն անտեղյակ է իր կողմից անոնս արված կառուցվելիք մարզադաշտից»․ Ոսկան Սարգսյան
120
Այսօր, 17:54

Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Իջևանցի մարզպետն անտեղյակ է իր կողմից անոնս արված, Իջևանին կից Գետահովտում կառուցվելիք մարզադաշտից
Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանին հարցրել եմ․ «Նախկինում հայտնել եք, որ 2025թ.-ին Իջևան համայնքի Գետահովիտ բնակավայրում նախատեսվում է կառուցել 10 000 և ավելի նստատեղ ունեցող մարզադաշտ: Տարվա մեծ մասն անցել է, ե՞րբ, ո՞ւմ միջոցներով է կառուցվելու այդ մարզադաշտը»։ Տավուշի մարզպետարանից պատասխանել են․«Հարցի վերաբերյալ առաջարկում ենք դիմել ՀՀ կրթության, մշակույթի և սպորտի նախարարությանը»: Իջևանցի մարզպետ Հայկ Ղալումյանը նախկինում անոնս է արել, որ հայրենի Իջևան համայնքի Գետահովիտ բնակավայրում (այն կպած է Իջևան քաղաքին) նախատեսվում է կառուցել 10000 և ավելի նստատեղ ունեցող մարզադաշտ, սակայն հիմա ինքն դրանից անտեղյակ է։
Տավուշի մարզպետի աշխատակազմի աշխատակիցները օգոստոսի 1-ի դրությամբ պետական բյուջեից ստացել են 44 միլիոն 230 հազար 500 դրամ պարգևավճար: Մարզպետն անտեղյակ է իր գործից, սակայն մարզպետարանում, բարձր աշխատավարձից զատ, պետբյուջեից ճոխ պարգևավճարներ են ստանում»։

Աղբյուրը`   Ոսկան Սարգսյան