«Խաղադրույքներից ստացված շահումները մյուս տարվանից հարկվելու են»․ Էդուարդ Հակոբյան
![]() 131 Այսօր, 12:42 Այսօր կառավարության նիստում հաստատվեց Խաղային գործունեության կարգավորման օպերատորի ընտրության մրցույթի անցկացման ընթացակարգը, օպերատորի ընտրության ընթացակարգին կոնսորցիումով մասնակցության կարգը, օպերատորի հետ պայմանագրի կնքման կարգը և մրցույթը չկայացած համարվելու հիմքերը սահմանելու մասին հարցը։ Նշենք, որ հաջորդ տարվանից ուժի մեջ է մտնում նաև խաղադրույքներից մարդկանց եկամուտների հարկման բաղադրիչը։ ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը մանրամասնեց նախագիծը․ «Երբ օպերատորը մրցույթի արդյունքում ընտրվի և գործի, իրական ժամանակում մոնիտորինգ է իրականացնելու խաղադրույքների և համապատասխան մոնիտորինգային կենտրոն է ստեղծելու ու դրան միացնի այդ ոլորտի կազմակերպություններին, ինչպես նաև խաղային արտադրանքների համապատասխանության սերտիֆիկատների իսկության հավաստում է իրականացնելու։ Ընդ որում, այս մոնիտորինգային կենտրոններին միանալու են ինչպես խաղային սարքավորումները, այսինքն խաղատների խաղային սարքավորումները, այնպես էլ այն հարթակները, որոնց միջոցով խաղեր են կազմակերպվում, և արդյունքում ի՞նչ ենք ունենալու այս բարեփոխման, թույլ է տալու վերահսկել այդ խաղերի կազմակերպիչների ֆինանսական հոսքերը, խաղացողների կողմից գրանցված շահումները։ Ընդ որում՝ այդ շահումները մյուս տարվանից համարվելու են եկամուտներ և հարկվելու են եկամտային հարկով, և հետևաբար սրա միջոցով մենք նաև հարկվող օբյեկտների հայտարարագրման արժանահավատություն ենք բարձրացնում և դրա արդյունքում նաև ակնկալում ենք հարկային եկամուտների ավելացում։ |
Ստեփանակերտից անհետացել են նշանավոր անձանց արձաններն ու կիսանդրիները
8913:48«Տիգրան Ուլուբաբյանն այսօրվանից հացադուլ է հայտարարում»․ Էրիկ Բեգլարյան
13013:30«Խաղադրույքներից ստացված շահումները մյուս տարվանից հարկվելու են»․ Էդուարդ Հակոբյան (տեսանյութ)
12412:42«ՀՀ քաղաքացիներն ազատվել են Օմանի մուտքի արտոնագրի պահանջից»․ ՀՀ ԱԳՆ
12612:18«Մի աղմուկ-աղաղակ, թե հասեք՝ ուզում են հանք շահագործել»․ Դերենիկ Մալխասյան
18409:48Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ (լուսանկար)
16408:06«Ինչպես «Արցախը Հայաստան է և վերջ»-ը բերեց Արցախի վերջը, այնպես էլ «Հայաստանը Հայաստան է և վերջ»-ն է լինելու». Արթուր Հայրապետյան
25104:06«Մի քաղտեխնոլոգ չկա՞ր՝ էս մարդկանց բացատրեր նման լոզունգների վտանգավորությունը». Գարրի Արզումանյան
10403:06