«Համաձայնագրի իրականացումից հետո կարող ենք ակնկալել ՀՀ ինքնիշխանության քայքայում»․ Վարդան Օսկանյան

ՀՀ ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Եթե պայմանականորեն դիտարկենք անցած շաբաթվա իրադարձությունները որպես Հայաստանի քաղաքական կյանքի կարևոր շրջադարձային պահ, ապա արժե մեկ անգամ հետ նայել և ապա առաջ, որպեսզի գնահատենք Փաշինյանի կառավարության գործունեության հասցրած վնասը հայ ժողովրդին և այն վնասը, որը ապագայում կարող է լինել։
Այստեղ ես անգամ չեմ անդրադառնա այն ավերիչ հետևանքներին, որոնք հասցվել են Հայաստանի ժողովրդավարությանը, Սփյուռքի հետ հարաբերություններին, Հայոց Եկեղեցուն, տնտեսությանը, հասարակական կառուցվածքին, դատական համակարգին, լրատվամիջոցներին, քաղաքացիական հասարակությանը և յուրաքանչյուր քաղաքացուն։ Այդ հաշվեկշիռը նույնքան մռայլ է։
Կանդրադառնամ միայն գոյաբանական հարցերին՝ ինքնիշխանություն, տարածքային ամբողջականություն, անվտանգություն, պատերազմ և խաղաղություն։
Վերջին յոթ տարիների ընթացքում մենք կորցրել ենք ամբողջությամբ Արցախը, հազարավոր կյանքեր, անհամար վիրավորներ, հաշմանդամներ և անհետ կորածներ, Բաքվում պահվող գերիներ, Հայաստանի տարածքի զգալի հատվածներ, որոնք այժմ Ադրբեջանի վերահսկողության տակ են, երկրի ամենառազմավարական հատվածում գտնվող այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի զիջում, և ԵԱՀԿ Մինսկի խմբի գործընթացի լուծարում։
Նախապես ստորագրված, այսպես կոչված «խաղաղության համաձայնագրի» լիակատար իրականացումից հետո մենք կարող ենք ակնկալել Հայաստանի ինքնիշխանության հետագա քայքայում․ ժողովրդի կամքին հակառակ պարտադրված սահմանադրական փոփոխություններ, նոր տարածքային զիջումներ, այդ թվում՝ ռազմավարական հյուսիս–հարավ տրանսպորտային ուղիների վրա գտնվող այսպես կոչված անկլավներ, հնարավոր մասնակի զինաթափում և մեր անվտանգության հնարավորությունների սահմանափակում, ինչպես նաև սարսափեցնող հեռանկարը՝ որ հայերը կձերբակալվեն և կհանձնվեն Ադրբեջանին միայն այն պատճառով, որ մասնակցել են Արցախի ինքնորոշման պայքարին։ Եվ այս ամենը՝ առանց Հայաստանի անվտանգության և երկարաժամկետ խաղաղության թեկուզ նվազագույն երաշխիքների։
Մեկ այլ դիտարկում․ այն պնդումը, թե «եթե միջանցքը չզիջեինք այս ձևով, այն ուժով կգրավեին», անհիմն է, անընդունելի և շատ վտանգավոր։ Այն իշխանությունը, որը նման հիմնավորում կտա իր ձախողումներին, վաղուց արդեն իշխանության ղեկին լինելու իրավունք չէր ունենա։ Երկրորդ, Փաշինյանը հրապարակայնորեն խոստովանել է, որ զիջել է ողջ Արցախը՝ կանխելու այդպիսի ելքը։ Այժմ նա զիջել է երկուսն էլ միասին։
Այս նշումը գրել եմ ճիշտ հինգ րոպեում, ուստի ներողություն եմ խնդրում բազմաթիվ այլ օրինակների համար՝ անցյալից, ներկաից և սպասվելիք ապագայից, որոնց չեմ անդրադարձել։ Սակայն նույնիսկ այս թերի պատկերը ինքնին խոսուն է»։

«Նիկոլ Փաշինյանը համակարգերը կազմաքանդող ապաքաղաքական կերպար է». Արմեն Հովասափյան
7702:06
«Ինչպե՞ս կարող ես տոնել, երբ հազարավոր ընտանիքների տունը մնացել է սահմաններից այն կողմ». Հակոբ Հակոբյան
9401:06
«Կարո՞ղ է «իրական Հայաստանի» գաղափարախոսները վաղն Անկախության հռչակման մասին որոշումն էլ չեղարկեն». Արթուր Խաչատրյան
8800:42
«Անկախություն շատ դժվար է ձեռք բերել, բայց շատ ավելի հեշտ է կորցնել». Դավիթ Մանուկյան
9100:12
«Անկախության տոնը այլևս չի կարող լինել միայն երգ ու պարի, դրոշների կամ գեղեցիկ բառերի օր». Սեյրան Օհանյան
103Երեկ, 20:12
«Այսօր հանրային, ազգային ու պետական մեղքերի համար ապաշխարհելու օր է». Հայկ Դեմոյան
92Երեկ, 19:54
«Ռուսաստանը Հայաստանի համար ճակատագրական ուժ է». Թաթուլ Հակոբյան
105Երեկ, 18:48
Առուշ Առուշանյանն է իր «Բիզնես» կուսակցությամբ ընտրությանը կմասնակցի ՔՊ-ի հետ՝ «Համերաշխություն» դաշինքով
105Երեկ, 18:12