Հինգշաբթի, 14 օգոստոսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +23 °C

«Փամբակի համայնքապետը թույլ չտվեց Քարաբերդի լսումներին մարդիկ արտահայտվեն»․ «Քաղաքացու ձայնը»

«Փամբակի համայնքապետը թույլ չտվեց Քարաբերդի լսումներին մարդիկ արտահայտվեն»․ «Քաղաքացու ձայնը»
113
Այսօր, 16:18

«Քաղաքացու ձայնը» ֆեյսբուքյան էջում գրում է․ «Օգոստոսի 13-ին Քարաբերդում լսումները ընդհատվեցին օրենքի խախտմամբ․ Փամբակի համայնքապետ Սուրեն Կոստանդյանը, թույլ չտալով, որ լսումների եկած բոլոր մարդիկ արտահայտվեն, հարցեր տան, լսումների մեկնարկից 1 ժամ անց հայտարարեց, որ լսումները ավարտված են ու շատ արագ լքեց դահլիճը։ Կոստանդյանը չպատասխանեց լրագրողների հարցերին, որոնք մասնավորապես վերաբերում էին այն, խնդրին, որ որպես համայնքի ղեկավար ինչո՞ւ քայլեր չի ձեռնարկում Քարաբերդը լարվածությունից զերծ պահելու համար, ինչո՞ւ հանքարդյունաբերողներին չի տեղեկացնում բնակիչների մերժողական դիրքորոշման մասին։
«Հարցազրույց չեմ տալիս»՝ արդեն որերորդ անգամ ասաց Կոստանդյանն ու հրաժարվեց մեկնաբանություններից»։

Աղբյուրը`   Քաղաքացու ձայնը