«Քննարկել ենք անվտանգության երաշխիքներն ու ԱԹՍ-ների արտադրության մեջ ներդրումները»․ Զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին և Մեծ Բրիտանիայի վարչապետ Քեյր Սթարմերը քննարկել են անվտանգության երաշխիքների թեման։ Այս մասին հայտնել է Զելենսկին։
«Մենք մանրամասն քննարկեցինք անվտանգության երաշխիքները, որոնք կարող են աշխարհը դարձնել իսկապես կայուն, եթե ԱՄՆ-ն կարողանա ստիպել Ռուսաստանին դադարեցնել սպանությունները և անցնել բովանդակային դիվանագիտության: Կարևոր է, որ մենք «կամեցողների կոալիցիայի» շրջանակներում կարողանանք համատեղ հասնել աշխատանքի արդյունավետ ձևաչափերի՝ անվտանգության ոլորտում»,- գրել է Զելենսկին։
«Օրակարգի առանձին և կարևոր կետ էր անօդաչու թռչող սարքերի արտադրության մեջ ներդրումները: Մենք ունենք զգալի ներուժ արտադրության ծավալները մեծացնելու համար, և դա պահանջում է անհապաղ ֆինանսավորում: ԱԹՍ-ները կարևոր դեր են խաղում առաջնագծում: Ուկրաինայի հնարավորությունները դրանց արտադրության համար բացառիկ են, ուստի այս արտադրության մեջ ներդրումները կարող են իսկապես ազդել իրավիճակի վրա ռազմավարական մակարդակում»,- հավելել է Ուկրաինայի նախագահը:

«Հանրային տրանսպորտի ոլորտում աշխատողների անվտանգությունն ու առողջությունը պետք է լինեն առաջնահերթություն»․ Սարգիս Տեր-Եսայան
715:18
«Թուրքական երազանքը չի փոխվել, փոխվել են միայն թղթաբանությունն ու մարտավարությունը»․ Արմեն Հովասափյան
7113:18
«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան
8412:48
«Պատկերացնո՞ւմ եք՝ զինվորը նման դիտողություն աներ Սուրեն Պապիկյանին․ կդատվեր»․ Սամվել Հակոբյան
9512:06
«Անհապաղ ազատ արձակեք մարդկանց կամ փոխեք նրանց խափանման միջոցները»․ Ժաննա Ալեքսանյան
10211:42
Թրամփը կարծում է, որ իր նկատմամբ իմպիչմենթ հայտարարելու հիմքեր չկան (տեսանյութ)
21111:30
«ՀՀ-ՌԴ հարաբերությունների վատթարացումն արագություն է հավաքում»․ Տիգրան Աբրահամյան
9111:12
«Նայում եմ հայտարարագրերն ու մտածում՝ բա որ այսքան հայտարարագրել են, ինչքան ունեն թաքցրած»․ Ոսկան Սարգսյան
8510:30