Հինգշաբթի, 14 օգոստոսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +20 °C

«Ինչպես են օկուպացիոն վարչակարգի օրոք եկեղեցիներ «նորոգվում»». Էդգար Էլբակյան

«Ինչպես են օկուպացիոն վարչակարգի օրոք եկեղեցիներ «նորոգվում»». Էդգար Էլբակյան
110
Այսօր, 19:48

Քաղաքագետ Էդգար Էլբակյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ի՞ՆՉՊԵՍ ԵՆ ՕԿՈՒՊԱՑԻՈՆ ՎԱՐՉԱԿԱՐԳԻ ՕՐՈՔ ԵԿԵՂԵՑԻՆԵՐ «ՆՈՐՈԳՎՈՒՄ»
• Լուսանկարում մեր միջնադարյան ճարտարապետական գոհարներից Մայրավանքն է (Կոտայքի մարզ) նախքան «նորոգումը»՝ սիրունավեր տեսքով, և «նորոգումից» հետո՝ ամբողջությամբ փոփոխված և պատմակական շարունակականությունը կորցրած։
• Սա միակ դեպքը չէ։ Առաջին հայացքից զարմանալի կերպով օկուպացիոն վարչակարգի օրոք «նորոգվում» են եկեղեցիներ։ Հիմա օրինակ՝ նաև Տավուշի Կապտավանքը, Պտղնիի վանքը, Ուշիի Սուրբ Սարգիսը (այդ անունով առաջին եկեղեցին ամբողջ Հայկական լեռնաշխարհում, ի դեպ)։
Պարանոիդալ թող չթվա, բայց այս «բարի եկեղեցաշինության» հետևում, ըստ իս, դե-ֆակտո իշխանությունները դրել են երկու խիստ հակահայկական նպատակ՝
1․ Ամրացնել «մենք հո եկեղեցու դեմ չենք, ուղղակի Կաթողիկոսն ա վատը» հակահայկական քարոզչական թեզը։
2․ Խզել հայոց պատմության շարունակականությունն ու խափանել պատմական հիշողությունը»։

Աղբյուրը`   Էդգար Էլբակյան