Հինգշաբթի, 14 օգոստոսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +20 °C

Ողբերգական վթար` Երևան-Սևան ավտոճանապարհին

Ողբերգական վթար` Երևան-Սևան ավտոճանապարհին
179
Այսօր, 21:06

Օգոստոսի 14-ին՝ ժամը 17։09-ին, Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Չարենցավան-Հրազդան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ:
Պարզվել է, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 32-րդ կմ-ին բախվել են Mercedes-Benz և Toyota մակնիշների ավտոմեքենաները։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ Mercedes-Benz մակնիշի ավտոմեքենայի ուղևորները տեղափոխվել են բժշկական կենտրոն։

Փրկարարները հոսանքազրկել են Mercedes-Benz մակնիշի ավտոմեքենան, Toyota մակնիշի ավտոմեքենայի վարորդին և ուղևորին մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային, իսկ մյուս ուղևորի դին մոտեցրել դի տեղափոխող ավտոմեքենային: