Ուրբաթ, 15 օգոստոսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +19 °C

«Փաշինյանը պետական գործիչ չդարձավ, չտարբերվեց փողոցում իրեն հայհոյողներից». Վարդան Հարությունյան

«Փաշինյանը պետական գործիչ չդարձավ, չտարբերվեց փողոցում իրեն հայհոյողներից». Վարդան Հարությունյան
133
Երեկ, 22:48

Իրավապաշտպան Վարդան Հարությունյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Թրամփի մասնակցությամբ ստորագրված փաստաթուղթը մեր պարտության ու Ադրբեջանի հաղթանակի արտացոլումն է։ Այլ կերպ լինել չէր կարող։ Լավ է գոնե, որ այսպիսի տարբերակ եղավ։ Կարող էր շատ ավելի վատը լինել։ Եթե 2020-ին արձանագրված պարտությունից հետո հայկական կողմը ներկայացնողները երկրի առջեւ ծառացած խնդիրները ճիշտ հասկանալ կարողանային, լինեին հեռատես ու ճիշտ հաշվարկներ կատարեին, չունենային 2020-ին հաջորդած պարտությունների ու նահանջների շարանը՝ այսօր ավելի լավ փաստաթուղթ էր հնարավոր։ Փաշինյանենք, բայց, չկարողացան։ Փաշինյանը, որ միահեծան իշխանավոր է, չկարողացավ։ Չկարողացավ, որովհետեւ պետական գործչ չէ։ Իր պատկերացումներով ու իր վարքով եղել ու մնում է ընդդիմադիր ակտիվիստ։ Պետական գործիչ դառնալ չկարողացավ։ Եթե լիներ, ապա պարտությունից անմիջապես հետո կկազմակերպեր, պայմաններ կստեղծեր, որ ելքեր գտնելու ունակ մարդիկ ներգրավվեն երկրի առջեւ ծառացած խնդիրների լուծման գործում։ Պետության շահն առաջնային համարելով՝ մի այնպիսի մթնոլորտ կստեղծեր, որ բոլոր կարող ուժերն իրենց ներդրումը կատարելու հնարավորություն ունենային։ Որ լավագույն լուծումները գտնվեին։ Բայց նա շատ ավելի կարեւորեց իրեն ու իր իշխանությունը, չտարբերվեց փողոցում իրեն հայհոյողներից։ Նրանց հետ բանավիճեց, նրանց ընտրեց իրեն ընդդիմախոս ու իրեն մրցակից, իր քայլերը նրանցով պայմանավորեց, արդյունքում՝ ունենք այս վիճակն ու այս փաստաթուղթը»: