Ուրբաթ, 15 օգոստոսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +18 °C

«Եթե Քըրք Քըրքորյանը ողջ լիներ, իր նկատմամբ էլ փողերի լվացման քրեական վարույթ կնախաձեռնեին»․ Արամ Վարդևանյան

«Եթե Քըրք Քըրքորյանը ողջ լիներ, իր նկատմամբ էլ փողերի լվացման քրեական վարույթ կնախաձեռնեին»․ Արամ Վարդևանյան
141
Երեկ, 23:42

«Շատ դժվար է խոսել այս գործի մասին․ երբ կա գործ, քննարկում ենք հանգամանքները, բայց երբ չկա գործ, բայց անունը դրվում է գործ, մեր գործն է շատ դժվարանում։ Սա իրավական աբսուրդ է»,- այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց Սամվել Կարապետյանի փաստաբան Արամ Վարդևանյանը՝ կրկին ընդգծելով, որ ներկայացված միջնորդությունը որևէ առնչություն չունի Սամվել Կարապետյանի հետ։

«Եթե մեղադրանքի հիմքեր չկան, ի՞նչ գնահատական կարող ենք տալ։ Հանցակազմ չի կարող լինել Սամվել Կարապետյանի տվյալ արտահայտությն մեջ, հատկապես երբ խոսքը Մայր Աթոռի պաշտպանությանն է վերաբերում»,- նշեց փաստաբանը և հավելեց, որ եթե Քըրք Քըրքորյանը ողջ լիներ, իր կողմից կատարված բարեգործությունների շրջանակներում, վերջին տարիների իրավապահ մարմինների քրեաիրավական գնահատականների տեսանկյունից՝ նրա նկատմամբ էլ փողերի լվացման մի քրեական վարույթ կնախաձեռնեին։

«Եթե Քըրք Քըրքորյանը ողջ լիներ, իր նկատմամբ էլ փողերի լվացման քրեական վարույթ կնախաձեռնեին»․ Արամ Վարդևանյան