Երեխա ունեցող ընտանիքները տարհանվում են Դոնեցկի մարզից

Տեղական իշխանությունները որոշում են կայացրել Ուկրաինայի Դոնեցկի մարզի մի քանի բնակավայրերում պարտադիր տարհանման մասին, հայտարարել է տարածաշրջանային ռազմական վարչակազմի ղեկավար Վադիմ Ֆիլաշկինը։
«Մենք սկսում ենք երեխա ունեցող ընտանիքների պարտադիր տարհանումը Դրուժկովկա քաղաքից, ինչպես նաև Անդրեևսկայա համայնքի Անդրեևկա, Վարվարովկա, Նովոանդրեևկա, Ռոգանսկոյե գյուղերից», - գրել է նա սոցիալական ցանցերում։
Ֆիլաշկինի խոսքով՝ որոշումը կայացվել է տեխնածին և շրջակա միջավայրի անվտանգության և արտակարգ իրավիճակների տարածաշրջանային հանձնաժողովի նիստում. «Ընդհանուր առմամբ, այս բնակավայրերում ներկայում գտնվում է մոտավորապես 1879 երեխա։ (Ռուսաստանը) Դոնեցկի մարզը օրական մոտ 3000 անգամ ռմբակոծում է. տարածաշրջանում գտնվելը շատ վտանգավոր է կյանքի համար»։
Միևնույն ժամանակ, Սումիի մարզի տարածաշրջանային ռազմական վարչակազմը հայտնում է, որ Սումի համայնքը հարված է ստացել ուղղորդվող ավիառումբերով, որի հետևանքով վնասվել են բնակելի շենքեր և էլեկտրահաղորդման գիծ։ Իշխանությունները կոչ են արել բնակիչներին զերծ մնալ սահմանամերձ բնակավայրեր այցելելուց, որոնք անընդհատ ենթարկվում են ռուսական զորքերի կողմից հրետակոծության և որտեղ տարհանումներ են իրականացվում։
Նաև հաղորդվում է, որ ռուսները կառավարվող ավիառումբերով հարվածել են Դնեպրոպետրովսկի մարզի Մեժևայա բնակավայրի կենտրոնին։ Տեղական հանրության տվյալներով՝ կան զոհեր, վնասվել են բազմաթիվ տներ և մեքենաներ։

«Ոստիկանների կողմից սպանություններ ու ավազակություններ կատարելը նոր երևույթ չէ»․ Րաֆֆի Ասլանյան
7803:06
«Հուսով եմ՝ որևէ խմբակցություն սխալ որոշում չի կայացնի». Հովհաննես Իշխանյան
9400:18
Լիբերիան կընդունի ԱՄՆ-ից արտաքսված՝ երրորդ երկրի 1200 քաղաքացու
23000:11
«Գուցե ակնարկում ա, որ ռեժիմով ծեծ ա ուտում տանը»․ Արթուր Դանիելյան
13400:06
«Ոսկու սրբազան նշանակության մասին». Անուշ Հակոբյան
87Երեկ, 23:18
««Մայր Եկեղեցի» ասելիս «մայր» և «ոչ մայր» եկեղեցիների որևէ դասակարգում չենք ստեղծում». Սամվել դպիր Գրիգորյան
68Երեկ, 23:12
Լիբանանն Ասադի իշխանության գեներալին կարտահանձնի Սիրիային
224Երեկ, 22:47
«Ռուսաստանը կարող է Մեծ Բրիտանիան դիտարկել՝ որպես հակամարտության կողմ». Լավրով
255Երեկ, 21:31