Սամվել Կարապետյանի կալանքը 2 ամսով երկարաձգվեց

324
Ուրբաթ, 15 օգոստոսի, 2025 թ., 07:30
Սամվել Կարապետյանի կալանքը 2 ամսով երկարաձգվեց: «Դատարանը գտել է, որ առաջադրված մեղադրանքներից հիմնավոր կասկած առկա է միայն կոչի վերաբերյալ մեղադրանքում։ Իսկ մյուս մեղադրանքներում արձանագրվել է, որ դրանցում բացակայում է հիմնավոր կասկածը»,- դատարանի բակում լրագրողներին հայտնեց նրա փաստաբանը։
Կալանքի երկարաձգման որոշումը կայացրել է Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Տիգրան Դավթյանը:
Փաստաբանի խոսքով, Կարապետյանի կալանքի հիմք է հանդիսացել հնարավոր փախուստն ու քննությանը խոչընդոտելը:
Հիշեցնենք՝ Կարապետյանը կալանավորված էր հունիսի 18-ից՝ ՀՀ սահմանադրությամբ չնախատեսված եղանակով ՀՀ կառավարության լիազորություններին տիրանալուն ուղղված հրապարակային կոչի մեղադրանքով։ Ավելի ուշ նրան նոր մեղադրանք է առաջադրվել՝ փողերի լվացում ու հարկերից խուսափում։

«Այն ուժերը, ովքեր նրան հայրենավաճառ դարձրին, հիմա էլ այլ դերում են օգտագործում»․ Տիգրան Աբրահամյան
1510:12
Քուշներն ու Ուիթքոֆը ժամանել են Մոսկվա (տեսանյութ)
3810:06
«Չեմ վերցնելու Արտաշատ համայնքի ավագանու մանդատը»․ Գերասիմ Վարդանյան
4309:54
Նիկոլ Փաշինյանը ժամանել է Իռլանդիայի Հանրապետություն (տեսանյութ)
5009:36
Քննչական կոմիտեն մտավ ԱԺ. տեսագրություններ են պահանջել․ ծեծկռտուքի հետքերով․ «Ժողովուրդ»
5909:30
Այստեղ TRIPP են անվանում, այնտեղ՝ «Զանգեզուրի միջանցք». ո՞վ է տնօրինելու Հայաստանի տարածքը. «Փաստ»
6709:24
Իշխանությունը պատրաստ է ընդունել ընդդիմության առաջարկները․ «Հրապարակ»
6809:18
«Հանրային-քաղաքական համախմբման առաջնահերթ օրակարգը պետք է լինի ազատությունը, դատաիրավական կալանքային մեքենայի կասեցումը». Վահե Հովհաննիսյան
6209:00