«Մի՞թե չէր կարելի մի խումբ արցախցիների հետ հանդիպել, իրենց դարդը հասկանալ»․ Տիգրան Պետրոսյան

Արցախի հասարակական գործիչ Տիգրան Պետրոսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հարց Նիկոլ Փաշինյանին
Հասկանում եմ, որ պատերազմում պարտված երկրի ղեկավար եք՝ լեզուդ «կարճ», հնարավորություններդ քիչ, չեմ բացառում նաև, որ այլընտրանքը շատ ավելի ծանր կլիներ Հայաստանի և Հայ ժողովրդի համար, այդ իսկ պատճառով գնահատականներ չեմ տալիս Ձեր կողմից նախաստորագրված փաստաթղթի վերաբերյալ, ժամանակը ցույց կտա…
Սակայն մեկ հարց կա, որի պատասխանը ես պետք է ստանամ, և ճիշտ կլինի, որ այդ հարցին Դուք պատասխանեք, քանզի Ձեր կողմից անտեսվելու պարագայում ստիպված կլինեմ այս հարցը այլ երկրի ղեկավարի ուղղել, ինչը հաստատ Ձեզ պատիվ չի բերի։
Բա՞ մենք, ովքեր տասնյակ տարիներ նեղության մեջ ապրել և արարել ենք մեր հողի վրա, բա՞ մենք, ում միջազգային իրավունքների անտեսելու հաշվին, փորձում եք խաղաղություն հաստատել, փորձում եք փրկել մնացածը։
Այսքան ժամանակ է, էլ կոնսերվատորիայից ուսանող եք հրավիրում՝ հայկական երաժշտական գործիքի մասին զրուցում, էլ ֆլան-ֆստանի հետ հանդիպում, այստեղ-այնտեղ այցելում, միթե՞ կարելի չէր մեկ հանդիպում կազմակերպել, մի խումբ արցախցիների հետ հանդիպել, զրուցել, արցախցու դարդը հասկանալ, ցույց տալ, որ անտեսված չենք…
Ինձ ունեմ իրավունքներ, ինչի համար ամբողջ կյանքս պայքարել եմ, տուժվել եմ, բայց այսօր լռում եմ՝ հանուն Մայր Հայաստանի փրկության, սակայն ես պետք է ստանամ այս հասարակ հարցի պատասխանը, ու ճիշտ կլինի, որ այս հարցին Դուք պատասխանեք
Բա՞ մենք…
P.S. Ես կյանքում հավի ճոտ իլյած չում, մին 4-5 արցախցու նհետ պայմանավորվելուվում, քինամ հանդիպում պահանջիմ՝ էս հարցը տամ։ Եթե անտեսվիմ իմ պետության ղեկավարի կողմից, քինանում էդ հարցը ուրիշ պետության ղեկավարի ուղղիմ՝ հու մեր իրավունքները անտեսելու հաշվին փորձումա Նոբելյան մրցանակ ստանա…
Նեղություն կքաշիմ, բայց նվաստացում՝ երբե՛ք…»։

«Պատկան բոլոր մարմիններին դիմել եմ, բայց արդյունք չկա». Անդրանիկ սարկավագ (տեսանյութ)
2415:42
Թուրքական ավիաընկերությունները դադարեցրել են թռիչքները դեպի Իրան
7315:12
«Խախտված են Անդրանիկ սարկավագի իրավունքները»․ Լևոն Բաղդասարյան (տեսանյութ)
4515:00
«Բա ո՞ւմ ողջուներ՝ Սերժի՞ն, Սաշիկի՞ն, Նեմեցի՞ն, թե՞ Ռոբին». Ալեն Սիմոնյան
7314:48
«Նախագծում արվելու է փոփոխություն և Աղի լճի էկոհամակարգը չի խախտվելու»․ Էդուարդ Հայրումյան
6114:12
«Տեսնենք՝ ինչ կա օդանավի մեջ». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
9113:54
«Վճարում կատարած քաղաքացիներին տուգանում են»․ Ռուզաննա Ստեփանյան (տեսանյութ)
7013:36
«Դպրոցի պատերին պետք է դնել նոր ցուցանակ. «Սովորելը թարգեք, գնացեք երգելու»»․ Բաբկեն Պիպոյան
7512:48