«Դիլիջանի ՔՊ-ական համայնքապետը աչք է փակել հնաբնակ ընտանիքին պատկանող տարածքից 60 քմ զավթելու վրա»․ Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Դիլիջանի ՔՊ-ական համայնքապետը աչք է փակել Թախտա թաղամասի հնաբնակ ընտանիքին պատկանող տարածքից 60 քմ զավթելու վրա
Լրագրողիս է դիմել Դիլիջան քաղաքի բնակչուհի Ամալյա Սարգսյանը։ Նա հայտնել է, որ իրենց ընտանիքը քաղաքի Թախտա թաղամասի հնաբնակներից է, այնտեղ տուն է կառուցել, բնակվում է անցյալ դարի 60-ական թվականների սկզբից։ Ընտանիքի հայրը շուտ է մահացել։ Ընտանիքի մայրը ևս մահացած է, Ամալյան, իր եղբայրը, քույրերը մորից ժառանգություն պետք է ստանան։ Վերջին մի քանի տարիներին Մոսկվայում գտնված Ամալյան վերադառնալով Դիլիջան՝ հայտնաբերել է, որ իրենց հարևանը տունը ծախել է, այդ անշարժ գույքը 6 սեփականատեր է փոխել։ Այժմ հարևանի տան տեղում հանգստյան գոտի է, քոթեջներ։ Դրա կառուցապատողը ապօրինի կերպով քանդել է Սարգսյանների ընտանիքին պատկանող, նրանց հողամասում գտնվող պատը, թեք տարածքը հարթեցրել, Սարգսյանների տարածքից զավթել 60 քառակուսի մետր։ Այդ ամենը կատարվել է 2021թվականից հետո, Դիիլիջանի ՔՊ-ական համայնքապետ Դավիթ Սարգսյանի պաշտոնավարման օրոք։ Համայնքի ղեկավարը ինչո՞ւ է աչք փակել ապօրինի գործողությունների, տարածքի զավթման, ռելիեֆն ինքնակամ փոխելու վրա։ Ամալյա Սարգսյանի եղբայրը՝ Ժիրայր Սարգսյանը այդ ապօրինությունների դեմ դիմել է Վարչական դատարան, տուժած ընտանիքը նաև դիմել է իրավապահներին։ Կշարունակեմ հետամուտ լինել այս գործի լուսաբանմանը»։

«Ամեն ինչ չէ, որ պետք է ներել». Լիաննա Խաչատրյան (լուսանկար)
6103:06
«Դուք անընդհատ լսելու եք ձեր մասին ճշմարտությունը, քանի հատ ուզում եք ռազմավարական դատ սկսեք». Հովհաննես Իշխանյան
8702:06
«Մարդը կամ ունի հայրենիք, կամ անհայրենիք է». Հասմիկ Սողոմոնյան
9001:18
«Պատերազմը դադարեցնելու լուրից հետո զոհվեցին բոլորը». Ազատ Ադամյան
10200:54
«Կառավարության ընտրությունն է՝ խնամքի հաստատությունները թողնել առանց արտաքին հայացքի». Մուշեղ Հովսեփյան
9100:36
Բրազիլացին ձերբակալվել է ChatGPT-ով որդուն սպանելու ծրագրեր մշակելուց հետո
19100:12
«1992-ին միջազգային քաղաքական կոնյունկտուրան հարկադրեց Թուրքիային Հայաստանի վրա հարձակման փոխարեն գնալ տնտեսական ճնշման ճանապարհով». Արա Պողոսյան (լուսանկար)
7600:06
ԱՄՆ-ն կարող է լայնածավալ պատժամիջոցներ կիրառել Միջազգային քրեական դատարանի դեմ
183Երեկ, 23:48