Հայտնի է Բագրատ Սրբազանի ու մյուսների գործով դատական նիստի օրը
![]() 172 Ուրբաթ, 15 օգոստոսի, 2025 թ., 12:36 «Դատալեքս» համակարգում առկա տեղեկությունների համաձայն Երևանի ընդհանուր իրավասությանք քրեական դատարանի դատավոր Կարեն Ֆարխոյանը վարույթ է ընդունել Բագրատ արքեպիոկսպոս Գալստանյանի և մյուսների վերաբերյալ քրեական գործը։ Առաջին դատական նիստը նշանակվել է օգոստոսի 19-ին՝ ժամը 16։00-ին։ Դատալեքսում հրապարակված մեղադրական համառոտ եզրակացության մեջ մասնավորապես ասված է. «Վազգեն Պետրոսի Գալստանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա իր կողմից նախաձեռնված և ղեկավարվող «Սրբազան պայքար» անվանումով շարժումն իրականացնելու մի քանի ամիսների ընթացքում չկարողանալով Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ թույլատրված եղանակներով իրագործել իր կողմից շարժման առջև դրված՝ Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը ստանձնելու նպատակը, 2024 թվականի նոյեմբեր ամսից սկսած նպատակադրվել է այն իրագործել ՀՀ Սահմանադրությամբ չթույլատրված եղանակով, և այդ նպատակի իրականացման համար շարժման մի շարք մասնակիցների՝ Մովսես Շարբաթյանի, Հայկ Շահնազարյանի, Տիգրան Թոփալյանի, Լիդիա Մանթաշյանի, Հրայր Հակոբյանի, Կարո Օկումուշյանի, Արթուր Սարգսյանի, Իգոր Սարգսյանի, Արա Ռոստոմյանի, Արսեն Ղազարյանի, Արման Իսրայելյանի, Աղվան Արշակյանի, Արմեն Ալեքսանյանի, Միհրան Մախսուդյանի, Դավիթ Գալստյանի և այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ խմբի կազմում, ձեռք են բերել ահաբեկչություն կատարելու և իշխանությունը զավթելու համար անհրաժեշտ միջոցներ և գործիքներ, ինչպես նաև դիտավորությամբ ստեղծել են այլ պայմաններ՝ այդ կերպ կատարելով իշխանությունը յուրացնելու նախապատրաստություն»։ |

«Իրական մոտիվն է հանրային գիտակցության մեջ Եկեղեցու ինստիտուցիոնալ ինքնավարությունը փոխարինել ենթակայության գաղափարով». Վլադիմիր Մարտիրոսյան
6802:00
«Մոլագարը փորձում է հայերի դավանափոխությունն իրականացնել». Ստեփան Դանիելյան
9401:18
«Ավելի ճիշտ և թիրախային խոցում կլինի Հայ Առաքելական եկեղեցին ներառել կառավարության կազմում». Նարինե Մկրտչյան
11600:48
«Ընդդիմությունը չունի խելքին մոտ որևէ ծրագիր, թե ոնց հասնել այդ իշխանության». Արգիշտի Կիվիրյան
8100:30
«Թող պատմի՝ ոնց էր ախպերը գեներալ Մանվելի ոտքերն ընկած աղաչում, որ վեհափառին խնդրի՝ կարգալույծ չանեն». Հայրապետ Արիստակեսյան
18300:06
«Պեկինը շահագրգռված չէ պատերազմի արագ ավարտով». Վլադիմիր Զելենսկի
203Երեկ, 23:39
Միքայել Սրբազանի պաշտպանական թիմը՝ Սրբազանի վիրահատության վերաբերյալ
133Երեկ, 23:18
«Վեհափառ Տեր, ուխտադրուժ սպասավորներին առ Աստված վերադարձնելու միակ ուղին նրանց բանադրանքով և կարգալուծությամբ սաստելն է». Վահե Բեգոյան
136Երեկ, 23:06
