«Փողերի լվացման, հարկերի չվճարման մեղադրանքները կասկածի շեմը չեն հաղթահարել»․ Արամ Վարդևանյան
![]() 210 Ուրբաթ, 15 օգոստոսի, 2025 թ., 14:06 «Քննիչի միջնորդությունը վերաբերում էր կրկին հայտնի կոչերի մեղադրանքին, այսինքն՝ որևէ կոչի բացակայության պայմաններում կոչերի մեղադրանքին։ Այնուհետև փողերի լվացման, հարկերի չվճարման իբրև կազմակերպումը Սամվել Կարապետյանի կողմից»,- ասուլիսի ժամանակ ասել է գործարար Սամվել Կարապետյանի փաստաբան Արամ Վարդևանյանը՝ անդրադառնալով երեկվա դատական նիստին, որում որոշվեց ևս երկու ամսով երկարաձգել Սամվել Կարապետյանի կալանքը։ «Դատարանը իր դատական ակտով արձանագրել է, որ փողերի լվացման, հարկեր, տուրքեր չվճարելու մեղադրանքների փունջը հիմնավոր կասկածի շեմը չի հաղթահարել»,- հայտնել է փաստաբանը։ Փաստաբանը նշել է, որ դատական նիստը նաև այդքան երկար էր տևում, որովհետև իրենք՝ պաշտպանության կողմից մի շարք հարցադրումներ են տվել քննիչին․ «Մեր հարցերի վերաբերյալ չստացանք որևէ պատասխան, այնուհետև ներկայացրեցինք նաև մեր դիրքորոշումները՝ առարկություններով, այդ թվում՝ նշված տնտեսական փունջ մեղադրանքների վերաբերյալ։ Այդ մեղադրանքները վերաբերում են ծանր, առանձնապես ծանր ենթադրյալ հանցանքների։ Որևէ ձևով բացահայտված չէր, թե Սամվել Կարապետյանն ինչ կապ ուներ այդ մեղադրանքների հետ»։ |

«Իրական մոտիվն է հանրային գիտակցության մեջ Եկեղեցու ինստիտուցիոնալ ինքնավարությունը փոխարինել ենթակայության գաղափարով». Վլադիմիր Մարտիրոսյան
6802:00
«Մոլագարը փորձում է հայերի դավանափոխությունն իրականացնել». Ստեփան Դանիելյան
9401:18
«Ավելի ճիշտ և թիրախային խոցում կլինի Հայ Առաքելական եկեղեցին ներառել կառավարության կազմում». Նարինե Մկրտչյան
11600:48
«Ընդդիմությունը չունի խելքին մոտ որևէ ծրագիր, թե ոնց հասնել այդ իշխանության». Արգիշտի Կիվիրյան
8100:30
«Թող պատմի՝ ոնց էր ախպերը գեներալ Մանվելի ոտքերն ընկած աղաչում, որ վեհափառին խնդրի՝ կարգալույծ չանեն». Հայրապետ Արիստակեսյան
18300:06
«Պեկինը շահագրգռված չէ պատերազմի արագ ավարտով». Վլադիմիր Զելենսկի
203Երեկ, 23:39
Միքայել Սրբազանի պաշտպանական թիմը՝ Սրբազանի վիրահատության վերաբերյալ
133Երեկ, 23:18
«Վեհափառ Տեր, ուխտադրուժ սպասավորներին առ Աստված վերադարձնելու միակ ուղին նրանց բանադրանքով և կարգալուծությամբ սաստելն է». Վահե Բեգոյան
136Երեկ, 23:06
