Ուրբաթ, 15 օգոստոսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +23 °C

Դատարանը մերժեց Միքայել Սրբազանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու միջնորդությունը

Դատարանը մերժեց Միքայել Սրբազանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու միջնորդությունը
136
Այսօր, 18:18

Ավարտվեց Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի գործով դատական առաջին նիստը։

Դատարանը մերժեց փաստաբան Երեմ Սարգսյանի ներկայացրած միջնորդությունը՝ Միքայել Սրբազանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ։

«Դատարանի գնահատմամբ՝ պաշտպանական կողմի ներկայացրած միջնորդությունն այս փուլում չի կարող քննարկվել, և այդ միջնորդության քննությունը հետաձգվում է»,- նշեց դատավոր Արմինե Մելիքսեթյանը։

Դատական հաջորդ նիստերը նշանակվեցին օգոստոսի 18-ին, 19-ին, 21-ին և 25-ին։