Ուրբաթ, 15 օգոստոսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +22 °C

«Դատավորը կաշկանդված է․ կա հանձնարարություն, որը կատարվելու է»․ Երեմ Սարգսյան

«Դատավորը կաշկանդված է․ կա հանձնարարություն, որը կատարվելու է»․ Երեմ Սարգսյան
156
Այսօր, 19:30

«Ակնհայտ է, որ կա հանձնարարություն, և այդ հանձնարարությունը կատարվելու է»,- այս մասին այսօր Միքայել Սրբազանի գործով դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց պաշտպաններից Երեմ Սարգսյանը։

Նրա խոսքով՝ դատավորն էլ, դատախազն էլ բարձր պրոֆեսիոնալիզմով հանդերձ չեն կարողանում ամենահասարակ հիմնավորումը տալ, որովհետև չունեն հիմնավորում։ Փաստաբանն ընդգծեց, որ դատավորը կաշկանդված է, խնդիր ունի գործն արագ քննելու։

Անդրադառնալով ճշտող հարցին, թե կարո՞ղ է ուղիղ գնահատական տալ, որ իրավապահները քաղաքական պատվեր են կատարում, Սարգսյանը նշեց․ «Մի փաստ ասեմ, դուք գնահատեք․ 2025թ․ հունիսի 4-ին վարչապետը գրառում է անում Միքայել Աջապահյանի վերաբերյալ, նույն օրը Գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնում ուսումնասիրություն է սկսվում, ասում են՝ նախկինում այսպիսի հարցազրույց է տվել, տարեք քննարկեք։ Դե սրանից հետո ասեք, թե սա զուտ պատահական է, և ընթացողը իրավական գործընթաց է»։

Երեմ Սարգսյանի ճեպազրույցը