Դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել ԱՆԻՖ-ի նախկին տնօրեն Դավիթ Փափազյանի նկատմամբ
![]() 245 Ուրբաթ, 15 օգոստոսի, 2025 թ., 20:30 Այսօր՝ օգոստոսի 15-ին, Դատախազությունը հանրային քրեական հետապնդում է հարուցել «Հայաստանի պետական հետաքրքրությունների հիմնադամ» ՓԲԸ-ի (ԱՆԻՖ) նախկին տնօրեն Դավիթ Փափազյանի, «Ձեռնարկատեր+պետություն հակաճգնաժամային ներդումների հիմնադրամ» ՓԲԸ-ի նախկին տնօրեն Բելլա Մանուկյանի և «Սի Էֆ Դաբլյու» ՓԲԸ-ի տնօրեն Կարինե Անդրեասյանի նկատմամբ։ Այս մասին «Հետք»-ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել է Գլխավոր դատախազությունը։ «Ամիսներ առաջ պարզել էինք, որ ԱՆԻՖ-ի դուստր ընկերությունը՝ «Ձեռնարկատեր+պետություն հակաճգնաժամային ներդումների հիմնադրամ» ՓԲԸ-ն ավելի քան 1,5 մլրդ դրամ ներդրում է կատարել նորաստեղծ «Սի Էֆ Դաբլյու» ՓԲԸ-ում։ Ընկերության տնօրենը՝ Կարինե Անդրեասյանը, Տիգրան Ավինյանի կնոջ ընկերուհին է, իսկ բաժնետոմսերի 51%-ը պատկանում է Դելավերում՝ օֆշորային գոտում, գրանցված երկու ընկերության։ Դավիթ Փափազյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի միանգամից երեք հոդվածի հատկանիշներով՝ փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր կեղծելը կամ կեղծ փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր իրացնելը, պատրաստելը կամ օգտագործելը (457-րդ հոդված), առանձնապես խոշոր չափերով փողերի լվացումը, որը կատարվել է իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով (296-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 3-րդ կետեր) և մասնավոր ոլորտում ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը, որը պատճառել է առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս (277-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետ)»,- գրում է լրատվամիջոցը։ Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։ |

«Վաշինգթոնյան ներտեսակային կանիբալիզմին հետևելը ավելի հետաքրքիր է, քան մեր նախընտրական շրջիկ կրկեսը». Սուրեն Սահակյան
10903:06
«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
180Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
241Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
294Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
227Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
181Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
308Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
352Երեկ, 16:09
