Շաբաթ, 16 օգոստոսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +20 °C

«Օրենքի փոխարեն պատվեր, արդարադատության փոխարեն վրեժ»․ Էլիզաբեթ Պետրոսյան

«Օրենքի փոխարեն պատվեր, արդարադատության փոխարեն վրեժ»․ Էլիզաբեթ Պետրոսյան
131
Երեկ, 23:24

ԱԺ նախկին պատգամավոր Վահե Հակոբյանի կինը՝ PARA TV-ի ղեկավար Էլիզաբեթ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում հանդես է եկել տեսաուղերձով, որտեղ նշում է․ «Զայրույթ և ամոթ։

Զայրութ, որ ոչինչ չեմ կարող անել։

Հիասթափություն, որ նա կարող է անցնել այս կարմիր գիծը և մնալ իշխանության։

Ամոթ, որ մի ոչնչություն դեռ ղեկավարում է իմ երկիրը։

Նայում եմ այս լուսանկարներին, թե ինչպես են Միքայել Սրբազանին տանում դատարան, ու ուշքի չեմ գալիս, նա արդեն 2 ամիս է բանտում է՝ հորինված մեղադրանքով։

Օրենքի փոխարեն՝ պատվեր, արդարադատության փոխարեն՝ վրեժ։

Ամեն օր, քան դեռ նա մեր ղեկավարն է, մեր ամոթն է, յուրաքանչյուրիս, նաև նրանց, ովքեր լռում են, և եթե թույլ տաք, որ սա շարունակվի, նույն կերպ կարող է վարվել նաև ձեզ հետ»։