«Դատարանը հերթական անգամ ոտնահարեց արդարադատությունը»․ Մայր Աթոռ

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը հանդես է եկել հայտարարությամբ․ «Գերաշնորհ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին և ազգային բարերար Սամվել Կարապետյանին կալանքի տակ պահելը երկարացնելու որոշումներով դատարանը հերթական անգամ ոտնահարեց արդարադատությունը՝ կրկին պարզորոշ դարձնելով իշխող քաղաքական ուժից դատարանների լիակատար կախվածությունը:
Նման անհիմն որոշումներով արդարադատությունը ձեռք է բերում պատժիչ նշանակություն, իսկ դատարանները վեր են ածվում ազատ խոսքի և կրոնի ազատության բռնաճնշման գործիքի:
Այսպիսի գործելաոճը բնորոշ է ամբողջատիրական համակարգերին և աղերս չունի հենց իշխանությունների կողմից տարփողվող ժողովրդավարական արժեքների հետ:
Եկեղեցու, եկեղեցականների և եկեղեցու աջակիցների նկատմամբ կիրառվող բռնաճնշումները և տեղեկատվական ահաբեկչության միջոցները չեն կարող լռեցնել խղճի և արդարության ձայնը:
Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի և ազգային բարերար Սամվել Կարապետյանի իրավունքները պետք է անհապաղ վերականգնվեն, բացառվի ապօրինի հետապնդումը, և նրանք պետք է անհապաղ ազատ արձակվեն կալանքից»։

Հայտնի է, թե նոյեմբերի 29-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններում քաղաքական ուժերը որ համարների ներքո հանդես կգան
185Երեկ, 11:00
«Առաջիկա կիրակի դուրս կբերվի Սկևռայի սրբոց մասանց պահարանը»․ Մայր Աթոռ
29230.10.2026, 10:36
Արգելանք է կիրառվել Արթուր Բաղդասարյանի և նրա հետ փոխկապակցված 7 անձանց գույքերի նկատմամբ (լուսանկար)
46328.10.2026, 16:24
ԱԺ-ն նոր պատգամավոր ունի (տեսանյութ)
48028.10.2026, 12:06
Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է Իսպանիայի թագուհի Սոֆիային (տեսանյութ)
50227.10.2026, 16:06
Դատարանի շենքից փախուստի դիմած կալանավորը հայտնաբերվել է (տեսանյութ)
44927.10.2026, 14:42
Ձերբակալվել է Սիփանիկ գյուղի վարչական ղեկավարը
38027.10.2026, 11:00
«Զապ»-ի նախկին փեսան վիճաբանել է բժշկական անձնակազմի և նախկին կնոջ հետ՝ կիրառելով ֆիզիկական ուժ
38727.10.2026, 10:12