ԱԱԾ-ում կանչում, ասում են՝ վկայականդ դիր, գնա տուն. «Հրապարակ»
![]() 188 Այսօր, 09:24 «Հրապարակ»-ը գրում է․ «Հուլիսի վերջին անդրադարձել էինք ԱԱԾ-ին, որտեղ համակարգի նորանշանակ ղեկավար Անդրանիկ Սիմոնյանը սկսել էր «մեծ չիստկա» իրականացնել և մեծաթիվ աշխատակիցների էր ազատել աշխատանքից: Մեզ ասացին, որ ազատումները ոչ միայն չեն դադարել, այլեւ զանգվածային բնույթ են կրում՝ ազատվողների թիվը եռապատկվել, անգամ քառապատկվել է։ Եվ սկսել են յուրաքանչյուր ԱԱԾ-ականի յոթ պորտը, ընկերական շրջապատը, հեռավոր ազգակցական կապերն ուսումնասիրել և առանց որևէ բացատրության հեռացնել համակարգից։ Մարդկանց աշխատանքային օրվա ավարտին կանչել են վերադասի մոտ, ասել, որ աշխատանքային վկայականը հանձնի ու գնա տուն՝ իրեն տեղափոխում են կադրերի ռեզերվ: Ազատման պատճառների և նրանց հետագա ճակատագրի մասին, ըստ մեր աղբյուրի, ոչինչ չի ասվել, և աշխատակիցներն էլ չեն համարձակվել հետաքրքրվել՝ վախենալով, որ ավելորդ հետաքրքրասիրությունը կարող է փորձանք բերել գլխներին: Կարող են և աշխատանքից զրկվել, և հետապնդումների ենթարկվել։ Սիմոնյանը, բնականաբար, համակարգն «անցանկալիներից» մաքրազարդելու պրոցեսը համաձայնեցրել է Փաշինյանի հետ»։ |
«Միքայել Սրբազանի նկատմամբ երեկ կիրառվել է տարբերակված մոտեցում»․ Ռուբեն Մելիքյան
9111:30Ամերիկյան F-22 կործանիչներն ուղեկցել են ՌԴ նախագահի ինքնաթիռը (տեսանյութ)
9311:20«Սարսափելի է այն պետությունը, որն ապրում է առանց տեսլականի»․ Ոսկան Սարգսյան
13010:24Աննա Հակոբյանի կրթարշավը պոպուլյար չէ․ «Հրապարակ»
11709:30ԱԱԾ-ում կանչում, ասում են՝ վկայականդ դիր, գնա տուն. «Հրապարակ»
17909:24Թրամփը Պուտինին է փոխանցել կնոջ նամակը
24308:20Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ (լուսանկար)
4607:00«Պուտինը խախտել է ավանդույթը՝ նստելով Թրամփի մեքենան». #WSJ
35002:13