Աննա Հակոբյանի կրթարշավը պոպուլյար չէ․ «Հրապարակ»
![]() 121 Այսօր, 09:30 «Հրապարակ»-ը գրում է․ «Օրեր առաջ հայտարարեցին, որ Աննա Հակոբյանի նախաձեռնած «Կրթվելը նորաձև է» արշավն ավարտում է այս փուլը, իսկ կրթարշավի տեսահոլովակները շուտով կցուցադրվեն հեռուստատեսությամբ: Ապա սկսեցին հեռարձակել պետական ֆինանսավորմամբ գործող Հանրային հեռուստաընկերության եթերում, ընդ որում՝ անվճար հիմունքներով և «փրայմ թայմին»: Սակայն զարմանալիորեն հաղորդման տեսագրությունը հետո հեռացվել է Հանրայինի յութուբյան ալիքից: Ըստ որոշ տեղեկությունների, պատճառն այն է, որ դիտումները քիչ են եղել: Մեզ ասացին, որ այն հիմա տեղադրված է միայն կառավարության յութուբյան էջում և տասն օրվա ընթացքում 2 հազար 500 դիտում է ունեցել: Այսինքն, ժողովուրդը բացարձակ անտարբեր է այս զույգի և նրանց կրթարշավի նկատմամբ։ Մինչդեռ Հանրայինով հեռարձակելուց առաջ տիկինը հաշվետվություն ներկայացրեց իր լսարանին՝ պարծենալով, որ ավելի քան 11 հազար մարդ ներկա է գտնվել այդ «շատ կարեւոր» խոսակցությանը, ավելի քան 12 հազար մարդ միացել է շարժմանը։ «Եթե յուրաքանչյուրը սեփական օրինակով վարակի 100-200 հոգու, ինքնակատարելագործվելու համաճարակն անխուսափելի կլինի»: Մինչդեռ ակնհայտ է, որ կրթարշավի մասնակիցներին զոռով են բերել միջոցառմանը, նրանք հիմնականում վարչական աշխատողներ էին, որոնք ստիպված էին մասնակցում տիկնոջ արշավին, այլ ոչ թե «կրթվելու» անհագ ցանկությունից դրդված։ Թերեւս ժամանակին էլ իշխանական զույգը դադարեցրեց «ընտանեկան փոդքաստը»՝ ցածր դիտումների պատճառով: Թեև կառավարական առանձնատանը մի ամբող սենյակ էին առանձնացրել և հատուկ կահավորել, սակայն 4 թե 5 եթերից հետո հրաժարվեցին այդ մտքից»։ |
«Միքայել Սրբազանի նկատմամբ երեկ կիրառվել է տարբերակված մոտեցում»․ Ռուբեն Մելիքյան
9111:30Ամերիկյան F-22 կործանիչներն ուղեկցել են ՌԴ նախագահի ինքնաթիռը (տեսանյութ)
9311:20«Սարսափելի է այն պետությունը, որն ապրում է առանց տեսլականի»․ Ոսկան Սարգսյան
13010:24Աննա Հակոբյանի կրթարշավը պոպուլյար չէ․ «Հրապարակ»
11709:30ԱԱԾ-ում կանչում, ասում են՝ վկայականդ դիր, գնա տուն. «Հրապարակ»
17909:24Թրամփը Պուտինին է փոխանցել կնոջ նամակը
24308:20Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ (լուսանկար)
4607:00«Պուտինը խախտել է ավանդույթը՝ նստելով Թրամփի մեքենան». #WSJ
35002:13