Շաբաթ, 16 օգոստոսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +21 °C

«Սարսափելի է այն պետությունը, որն ապրում է առանց տեսլականի»․ Ոսկան Սարգսյան

«Սարսափելի է այն պետությունը, որն ապրում է առանց տեսլականի»․ Ոսկան Սարգսյան
138
Այսօր, 10:24

Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Սարսափելի է այն պետությունը, որն ապրում է առանց տեսլականի, առանց երազանքի, առանց զարգացման հստակ ծրագրի, որտեղ միակ նպատակը «լավ ապրելն է», դա հասկանալով միայն կյանքի վայելքները։ Նիկոլ Փաշինյանի «Իրական Հայաստանը» առանց երազանքի, առանց ծրագրի, Հայաստանը շարունակ կապիտուլացված երկիրն է, ուր զանազան ֆեստիվառներով, տարբեր համերգներով շեղում են հանրության ուշադրությունը։ Վերջին 30 տարում հանուն պետության, հանուն ազգի այսքան զոհողությունների գնացած, արժանապատիվ հայաստանցիների մի զգալի մասը կհեռանա այդպիսի անողնաշար, ոչ արժանապատիվ Հայաստանից։ Ադրբեջանի, Թուրքիայի,Պակիստանի և Սիրիայի ահաբեկիչների կողմից պարտության կրելուց առաջ Հայաստանին պարտության են մատնել ներսից՝ ստերով, երկիրը թալանելով, օլիգարխիկ-ֆեոդալական համակարգով։ Կամ իրավիճակը արմատապես կխոխենք, կդառնանք օրինական, արժանապատիվ պետություն, կամ՝ 21-րդ դարում Հայաստանը ոտքի տակ կընկնի, կլինի ուրիշների ոտքերը մաքրելու փալաս»։

Աղբյուրը`   Ոսկան Սարգսյան