Կիրակի, 17 օգոստոսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +16 °C

«Մատյանների տունդարձը» արշավը շարունակվում է․ Մատենադարանը հարստացել է ևս մեկ ձեռագրով

«Մատյանների տունդարձը» արշավը շարունակվում է․ Մատենադարանը հարստացել է ևս մեկ ձեռագրով
109
Այսօր, 03:06

«Մատյանների տունդարձը» արշավը շարունակվում է։
Մատենադարանի բարեկամ և նվիրատու, ՀՀ ԳԱԱ պատվավոր դոկտոր Տեր Ներսես (Վրեժ) ավագ քահանա Ներսեսյանը նոր նվիրատվություն է կատարել։ Լոնդոնաբնակ հայտնի հայագետը, որդու՝ Տիրան Ներսեսյանի միջոցով, Մատենադարանին է փոխանցել 1861թ․ Բաղդադում գրված «Հիշատակարան սերնդոց Տէր Գաբրիէլի Երևանցւոյ» ձեռագիրն ու հարակից արժեքավոր վավերագրեր, որոնք հարուստ տեղեկություներ են փոխանցում Իրաքի հայ համայնքի պատմության վերաբերյալ։
Մատենադարանը երախտագիտություն է հայտնում Տեր Ներսես (Վրեժ) ավագ քահանա Ներսեսյանին՝ արժեքավոր նվիրաբերության համար։

Աղբյուրը`   Մատենադարան