Շաբաթ, 16 օգոստոսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +18 °C

«Կառուցապատողը խաբում է, շանտաժ է անում»․ «Տիգրան Մեծ» բնակելի համալիրի բնակիչներ

«Կառուցապատողը խաբում է, շանտաժ է անում»․ «Տիգրան Մեծ» բնակելի համալիրի բնակիչներ
148
Այսօր, 20:24

«Տիգրան Մեծ» բնակելի համալիրի շահառուներն այսօր բողոքի ակցիա են իրականացրել Լենինգրադյան 27/7 հասցեում գտնվող բնակելի համալիրի դիմաց։

Նրանք բողոքում են, որ կառուցապատողը դեռ շահագործման չի հանձնել խոստացված բնակարաններն ու ենթակառուցվածքները, բայց այժմ նրանց պարտադրում են ստորագրել սպասարկման պայմանագիր՝ հակառակ դեպքում չթողնելով շենք մուտք գործել այսօրվանից։

Շենքի կառուցապատողը «Շինաս» ՍՊԸ-ն է։

Բնակիչները լրագրողների հետ զրույցում պատմեցին, որ շենքը դեռ հանձնված չէ, բայց պատերն արդեն խայտառակ վիճակում են, դռներն ու ապակիները ջարդված են։ «Մենք գումար ենք հավաքում, որ մեր չհանձնված շենքը մաքրենք, անվտանգությանը գումար տանք, էս դեպքում ի՞նչ են սպասարկելու, էդ ենք ուզում հասկանալ»,- ասաց բնակիչներից մեկը։ «Կառուցապատողը խաբում է, շանտաժ է անում, հիմա էլ չի թողնում մտնենք ներս»,- նշեց մեկ այլ բնակիչ։

«Կառուցապատողը խաբում է, շանտաժ է անում»․ Տիգրան Մեծ» բնակելի համալիրի բնակիչներ