«Արձանի պատմությունը կեղծել են՝ չնշելով, որ այն ոչնչացվել է ադրբեջանցիների կողմից»․ Արամ Գևորգյան

Բլոգեր Արամ Գևորգյանի ֆեյսբուքյան գրառումը. «1968 թվականին Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի մուտքի մոտ տեղադրվել էր այս ցլի արձանը, որը, կառուցված լինելով Սարդարապատի հուշահամալիրի ոճով, խորհրդանշում էր 1918-1919 թթ․ թուրք-թաթարական/ադրբեջականական հարձակումներից Վարդենիսի (այն ժամանակ Բասարգեչարի) հերոսական ինքնապաշտպանությունը։ Քանդակագործը Ռաֆայել Եկմալյան էր, ճարտարապետը՝ Ռաֆայել Իսրայելյան։
1980-ականներին կոթողը՝ ցուլը, ադրբեջանցիների կողմից մասամբ ոչնչացվում է, հետո՝ ամբողջովին թաղվում։ Դրա հետագա վերականգնումն արգելվում է՝ ադրբեջանցիներին չբորբոքելու պատրվակով...
Իսկ տրագիկոմեդիան այն է, որ այս տարվա մայիսի 28-ին՝ Առաջին Հանրապետության օրվա առթիվ, ՀՀ ԿԳՄՍ նախարարության Պահպանության Ծառայություն ՊՈԱԿ-ը տեղադրում է այդ արձանի նկարը, գրում պատմությունն ու նշում, որ ոչնչացվել է ադրբեջանցիների կողմից, բայց քիչ անց տեքստը խմբագրում են ու ադրբեջանցիների վանդալիզմի հատվածը հեռացնում... Ողորմելիություն չի, բա ի՞նչ ա։ Երբ ամբողջ աշխարհում ադրբեջանցին իրեն ճղում է իր 2 գոմը հայերի կողմից քանդելու մասին ու մեզ վանդալ ներկայացնում, իսկ իրենց վանդալության ապացույցը կգմս կոչվածը քողարկում է...
Այսպես է խեղվում, կեղծվում և ուրացվում պատմությունը, երբ դու անգամ, քո սեփական մշակութային արժեքի մասին փաստական տվյալ գրելու իրավունքից զրկվում ես, դառնում թուրքի վանդալիզմը կոծկող ու ծիծաղելի վիճակում հայտնվելով գրում, որ՝ «Ցավոք, 80֊ականներին կոթողը մասամբ ոչնչացվել է...»։
ժաննաաանդրեասյաններն ու դրա պես նժդեհատյացները Հայաստանը ամենաշատ ատողներն են։ Հայաստանից աշխատավարձ ստացող, բայց Հայաստանի պատմությունը կեղծողներն են...»։

«Զվարթնոց օդանավակայանի հին մասնաշենքը հնարավոր է վերագործարկել». «Արթուր Թարխանյան» կենտրոն (տեսանյութ)
21000:42
«Տիգրանակերտի թոնիրները». Համլետ Պետրոսյան (լուսանկար)
224Երեկ, 22:42
«Հայկական Վիշապն արտացոլում է մեր ամենակարևոր երկու որակներից մեկը». Անուշ Հակոբյան (լուսանկար)
46721.07.2026, 20:00
Հայտնի են 23-րդ «Ոսկե ծիրան»-ի հաղթողները
85719.07.2026, 22:36
Հոմերոսի «Ոդիսականի» հիման վրա նոր հեռուստասերիալը նախատեսվում է նկարահանել նաև Հայաստանում
161419.07.2026, 20:24
«11 հազար ձեռագիր է պահվել Բաղաբերդում. արդյո՞ք թշնամին բոլորն է այրել». Արա Զարյան (տեսանյութ)
79519.07.2026, 19:54
«Հայաստանը Կաննի կինոփառատոնում կներկայանա 4 նոր կարճամետրաժ ֆիլմով». ԿԳՄՍՆ
104117.07.2026, 21:06
«Թատերական դահլիճները լեփ-լեցուն են»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
86917.07.2026, 09:42