Կիրակի, 17 օգոստոսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +23 °C

Եկեղեցին նշում է Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնը․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ

Եկեղեցին նշում է Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնը․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ
127
Այսօր, 11:06

Սուրբ Աստվածածնի վերափոխման շարժական տոնն այս տարի նշվում է օգոստոսի 17-ին։
Աստվածածնի վերափոխման տոնը կամ Խաղողօրհնեքը մեր եկեղեցու հինգ տաղավար տոներից չորրորդն է և Տիրամորը նվիրված տոներից ամենահինը:
Վերափոխման տոնին բոլոր եկեղեցիներում կատարվում է խաղողօրհնության կարգ: Բոլոր պտուղներից առավել օրհնվում է խաղողի ողկույզը, քանի որ Տերը խաղողի որթը ամենազորավոր ծառերից ավելի վեր բարձրացրեց և պատվեց առավել, քան մյուս տնկիները՝ իրեն խաղողի որթ անվանելով՝ ըստ այն խոսքի, թե. «Ես եմ ճշմարիտ որթատունկը» (Հովհ. 15:1):
Այս օրը մարդիկ օրհնության համար եկեղեցի են բերում տարվա մեջ առաջին անգամ քաղված խաղողը: Ըստ ավանդույթի՝ խաղողը չի կարելի ճաշակել, քանի դեռ այն օրհնված չէ։ Խաղողի օրհնությամբ նաև տարվա ամբողջ բերքն է օրհնվում։

Եկեղեցին նշում է Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնը․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ