Երկուշաբթի, 18 օգոստոսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +17 °C

«Միլիոնների մեջ ապրում եք, բայց ամեն ինչ կորցրած արցախցուն զրկում անգամ 50,000 դրամից». Մանուել Մանուկյան

«Միլիոնների մեջ ապրում եք, բայց ամեն ինչ կորցրած արցախցուն զրկում անգամ 50,000 դրամից». Մանուել Մանուկյան
212
Այսօր, 01:00

Ակտիվիստ Մանուել Մանուկյանի ֆեյսբուքյան գրառումը. «Արցախցիներին զրկեցին իրենց տներից, հողից, ջրից, գերեզմաններից և հիմա էլ մի քանի դրամ գումարից։ Բազմաթիվ արցախցիներ կանգնել են ծանր փաստի առաջ, փոխհատուցում չեն ստանում, տուն չունեն, տան վարձի գումար և այս ֆոնին նիկոլենք ասում են, թե Հայաստանը փողի խնդիր չունի, գոնե ասեիք ՔՊ-ն, դա ճիշտ կլիներ։ Դուք սրբապիղծ սրիկա եք, դուք շքեղության և միլիոնների մեջ ապրում եք, բայց ամեն ինչ կորցրած արցախցուն զրկում անգամ 50,000 դրամից։ Քթներիցդ պիտի գա, լավ իմացեք»։