Կիրակի, 17 օգոստոսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +21 °C

«Չարիքները ծնվում են սուրբ կամքն անարգող մայրերից»․ Արտաշես սարկավագ Աջապահյան

«Չարիքները ծնվում են սուրբ կամքն անարգող մայրերից»․ Արտաշես սարկավագ Աջապահյան
118
Այսօր, 16:48

Արտաշես սարկավագ Աջապահյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Սիրելի մայրեր ու քույրեր շնորհավորում եմ բոլորիդ Վերափոխման այս մեծ տոնի առթիվ։
Մարիամ Աստվածածինը իր օրինակով 2000 տարի առաջ ցույց է տվել առաքինի կնոջ ուղին, ու այսօր էլ իր հրաշափառ վերափոխմամբ ցույց է տալիս այն բարձր տեղը որտեղ Աստված է նրան հանգրվան տվել՝ Իր Միածնի կողքին։
Չկա աշխարհում մի կրոն կամ գաղափարախոսություն որ կնոջը ավելի փառավոր տեղ տա, քան Քրիստոնեությունը։
Աստված Ծնվելով Սուրբ Կույսից սրբագործեց ու երկինք հասցրեց կնոջ բնությունը։
Ձեզ համար ավելի նսեմ ու անհամեմատ ցածր դիրքեր մի փնտրեք այս աշխարհից, որ միայն անարգում ու պղծում է կնոջ բնությունը զանազան խափքանքների ու մոլորությունների մեջ գցելով։
Այլ ընդունեք Աստվածային շնորհը՝ Աստվածամորը համաբնութենակից լինելու, Մայր կոչվելու և այս աշխարհ մարդ բերելու սրբազան առաքելությանը։
Մայրերից են ծնվում բանաստեղծներ, նկարիչներ, գրողներ, երաժիշտներ, գիտնականներ, բարի իշխանավորներ, հոգևորականներ, կաթողիկոսներ, այս աշխարհ եկած ամեն բարի մարդ։
Ցավոք չարիքներն էլ են ծնվում մայրերից՝ բայց ոչ բարի՛ մայրերից, այլ իրենց առաքելությունը չհասկացող Աստծու սուրբ կամքը անարգող և այդ աշխարհի փառքի, կեղծ գեղեցկության, հարստության ու այլ կեղծ արժեքների հետևից գնացող մայրերից, որոնց մայր իսկ չարժե անվանել։
Մայրեր և քույրեր են նաև դաստիարակները մեր սերունդների՝ լավերը լավերի, վատերը վատերի։
Խոսքս չերկարեմ։
Եւ բարիքն է ձեզանով աշխարհ գալիս և չարիքը։
Լիրբ ու անամոթ կնոջից հազիվ թե բարի զավակ ծնվի, նույն պես և խոնար ու բարի կնոջից հազիվ թե անառակ զավակ ծնվի (եւ եթե ծնվի էլ, իր մոր աղոթքներով ու բարի օրինակով կմաքրվի ու կսրբվի)։
Սիրելի մայրեր ու քույրեր մի խաբնվեք այս աշխարհի առաջարկած կեղծ արժեքներով (ինքնուրույնությու՜ն, ազատությու՜ն, Աստծո համար զզվելի կանացի հմա՜ք, փող, իշխանություն, կեղծ եսական երջանկություն ...)
Այլ ընդունեք Աստվածային ճշմարիտ շնորհները՝ Խոնարհություն (այս բառից դիվոտում են լրբերը), հեզություն, իմաստություն, խոհեմություն, հանդարտություն, բարի հոգի, համբերություն և աննահանջ բարություն։
Այս շնորհներով է որ դուք կփոխեք աշխարհը դեպի լավը և ձեր զավակների համար կստեղծենք բարի պայմաններ ապրելու համար Տիրոջով և ոչ թե չար պայմաններ սատակելու համար։
Ընտրեք Աստծուն որպեսզի ձեր զավակները կյանք ունենան։
Մեր ազգի հարատևության գախտնիքը մեր Սուրբ Մայրերի մեջ էր. և ահա աշխարհը այս գախտնիքը իմանալով որոշեց խաբել մեր քույրերին ու մայրերին ու շեղել նրանց իրենց սրբազան առաքելությունից, որ կործանի մեր երկիրը ու դա ցավոք, մասամբ հաջողվեց։
Այսօր մեր երկրին այսքան չարիք ու ավերածություններ բերող ներքին ու արտաքին թշնամիների ճնշող մեծամասնությունը, եթե չասեմ բոլորը, լրբերի զավակներ են, անառակ ու լիրբ կանանց մեղքի, շնության ծնունդներ, որ պղծեցին ու պղծում են հայոց աշխարհը։
Բայց աներկբա նորից լուսավորվելու է Հայոց Աշխարհը ու դա լինելու է ձեզանով մեր սիրելի Մայրեր ու Քույրեր։
Սուրբ Հոգու շնորհները ձեզ։
Նորից Շնորհավորում եմ քրիստոնյա Մայրերին ու Քույրերին Հայոց Աշխարհի, մաղթում աստվածային խոնարհություն ու իմաստություն և որ միշտ բարի պտուղ տաք ի Քրիստոս»։