«Ուկրաինան պետք է որոշ տարածքներ զիջի Ռուսաստանին». Թրամփ

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն իր Truth Social սոցիալական ցանցում հրապարակել է մի գրառման հղում, որտեղ ասվում է, որ Ուկրաինան պետք է որոշ տարածքներ զիջի Ռուսաստանին։
«Ուկրաինան պետք է պատրաստ լինի որոշ տարածքներ զիջելու Ռուսաստանին, հակառակ դեպքում, որքան երկար տևի պատերազմը, այնքան շատ հող կկորցնի այն»,- ասվում է գրառման մեջ։
Գրառումը հրապարակվել է MAGA գրառմամբ կարմիր գլխարկով կնոջ լուսանկարով օգտահաշվով։ Հաշիվը ստեղծվել է հուլիսին, և կարճ ժամանակում այն հրապարակել է Թրամփին գովաբանող և նրան Նոբելյան մրցանակ շնորհող հսկայական թվով գրառումներ։
Ավելի վաղ Դոնալդ Թրամփի հատուկ դեսպանորդ Սթիվեն Ուիթքոֆը CNN-ին ասել էր, որ Ուկրաինայում հրադադարի վրա աշխատելու անհրաժեշտություն այլևս չկա, քանի որ կողմերը շարժվում են դեպի «խաղաղության համաձայնագիր»։
ԱՄՆ-ի պետքարտուղար Մարկո Ռուբիոն Fox News-ին ասել է. «Համաձայնության հասնելու միակ միջոցը յուրաքանչյուր կողմի համար ինչ-որ բան շահելն ու ինչ-որ բան զոհաբերելն է։ Ահա թե ինչու է Զելենսկին գալիս վաղը...»։ Նա նաև ասել է, որ ԱՄՆ-ն չի աջակցում «ամբողջ Դոնբասը» Ռուսաստանին փոխանցելու գաղափարին։ Ավելի վաղ Fox News-ը գրել էր, որ Թրամփն աջակցում է Դոնբասը փոխանցելու գաղափարին։

«Ոստիկանների կողմից սպանություններ ու ավազակություններ կատարելը նոր երևույթ չէ»․ Րաֆֆի Ասլանյան
6703:06
«Հուսով եմ՝ որևէ խմբակցություն սխալ որոշում չի կայացնի». Հովհաննես Իշխանյան
8500:18
Լիբերիան կընդունի ԱՄՆ-ից արտաքսված՝ երրորդ երկրի 1200 քաղաքացու
21000:11
«Գուցե ակնարկում ա, որ ռեժիմով ծեծ ա ուտում տանը»․ Արթուր Դանիելյան
11500:06
«Ոսկու սրբազան նշանակության մասին». Անուշ Հակոբյան
83Երեկ, 23:18
««Մայր Եկեղեցի» ասելիս «մայր» և «ոչ մայր» եկեղեցիների որևէ դասակարգում չենք ստեղծում». Սամվել դպիր Գրիգորյան
64Երեկ, 23:12
Լիբանանն Ասադի իշխանության գեներալին կարտահանձնի Սիրիային
214Երեկ, 22:47
«Ռուսաստանը կարող է Մեծ Բրիտանիան դիտարկել՝ որպես հակամարտության կողմ». Լավրով
239Երեկ, 21:31