Պատերազմի 1010 օրվա ընթացքում Ռուսաստանը գրավել է Ուկրաինայի տարածքի 1%-ից պակասը. DeepState

Պատերազմի 1010 օրվա ընթացքում Ռուսաստանը գրավել է Ուկրաինայի տարածքի 1%-ից պակասը։ Այս ընթացքում Ուկրաինայի տարածքի մոտ 5.8 հազար քառակուսի կիլոմետրն անցել է Ռուսաստանի վերահսկողության տակ։ Այս մասին հայտնել է DeepState մոնիթորինգային ծառայությունը, որը համագործակցում է Ուկրաինայի պաշտպանության նախարարության հետ։
2022 թվականի նոյեմբերի 12-ից, երբ Ուկրաինայի տարածքի 108,651 քառակուսի կիլոմետրը գտնվում էր Ռուսաստանի վերահսկողության տակ, մինչ օրս այս ցուցանիշը աճել է մինչև 114,493 քառակուսի կիլոմետրի։ Այս ընթացքում Ռուսաստանի Դաշնությունը գրավել է 5,842 քառակուսի կիլոմետր, որը կազմում է Ուկրաինայի ամբողջ տարածքի 0.96%-ը՝ միջազգայնորեն ճանաչված սահմաններում։
DeepState-ը նշում է, որ ռուսները մեծ հաջողությունների են հասել ներխուժման առաջին օրերին, սակայն Ուկրաինայի հյուսիսում՝ Խարկովի և Խերսոնի մարզերում հարձակողական գործողությունների շնորհիվ, նրանց հաջողվել է վերադարձնել դրա մեծ մասը։ «2022 թվականի նոյեմբերի 12-ից հետո (ռուսները) շարունակեցին ակտիվ հարձակողական գործողությունները, որոնք աննշան ընդհատումներով շարունակվում են մինչ օրս։ ...Մենք հույս ունենք, որ այս թվերը կհասնեն մեր ամերիկացի գործընկերներին, քանի որ նրանց մաթեմատիկան անհաջող է»,- գրում է DeepState-ը։

«Ոստիկանների կողմից սպանություններ ու ավազակություններ կատարելը նոր երևույթ չէ»․ Րաֆֆի Ասլանյան
6703:06
«Հուսով եմ՝ որևէ խմբակցություն սխալ որոշում չի կայացնի». Հովհաննես Իշխանյան
8500:18
Լիբերիան կընդունի ԱՄՆ-ից արտաքսված՝ երրորդ երկրի 1200 քաղաքացու
21000:11
«Գուցե ակնարկում ա, որ ռեժիմով ծեծ ա ուտում տանը»․ Արթուր Դանիելյան
11500:06
«Ոսկու սրբազան նշանակության մասին». Անուշ Հակոբյան
83Երեկ, 23:18
««Մայր Եկեղեցի» ասելիս «մայր» և «ոչ մայր» եկեղեցիների որևէ դասակարգում չենք ստեղծում». Սամվել դպիր Գրիգորյան
64Երեկ, 23:12
Լիբանանն Ասադի իշխանության գեներալին կարտահանձնի Սիրիային
214Երեկ, 22:47
«Ռուսաստանը կարող է Մեծ Բրիտանիան դիտարկել՝ որպես հակամարտության կողմ». Լավրով
239Երեկ, 21:31